Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցություն էին որոշում յուրյանց համար, չէին ազատվում արգելանքից, այլ մնում էին պահապանների պահպանության տակ։ Կարգին գեներալ Րիկչին բանտ դրվեցավ. Հիսուսյանների դիվանատունը և գանձարանը կնքվեցան։ Նույն երեկոյին հունգարացոց և գերմանացոց կոլլեգիումների մեջ երևեաց հրկիզություն. թեև պապական կառավարությունը ամենայն ջանք գործ դրեց կրակ մարելու համար, բայց զուր եղան բոլոր աշխատությունքը. թղթերը այրվեցան, և ոչինչ բան չմնաց, որոնցից կարելի լիներ հասկանալ ջնջված կարգի գաղտնիքը։ Րիկչի, ինչ ժամանակ նորան հարցանում էին, չկամեցավ ցույց տալ գանձերի տեղը և շուտով մեռավ բանտարկության մեջ։ Նա յուր մահու մահճումը բողոք գրեց, որով ապացուցանում էր կարգի որպես թե անմեղությունը։ Այս միջոցին ժողովրդի մեջ հրատարակվեցան զանազան գուշակություններ պապի մոտակա վախճանի վերա։ Ման էին գալիս զանազան տարեգրական ցուցակներ, որոնց զորութենովը պիտո է Կլեմենտ XIV—ը մեռաներ 1774 թվականում։ Այս գուշականությունքը այլայլեցին պապի հոգու խաղաղությունը. «Ես գիտեմ,-ասում էր նա,-որ հիսուսյան կարգը ջնջելու կոնդակը իմ մահու դատակնիքն. բայց ես չեմ զղջում, ես առաջի Աստուծո պարտական էի դուրս տալ նորան»։ Արդարև կարգի ջնջվելուց ութ ամիս հետո առույգ և զվարթ պապը հիվանդացավ հանկարծ և մի քանի ժամից հետո մեռավ, բոլորովին սևացած։ Տարակույս չկար նորան դեղամահ առնելու մեջ հիսուսյան կողմնակիցքը համբավ հրատարակեցին, թե ինքը երկինքը հայտնի կերպով պատժեց հանցավորը։ Պապական Շվեյցարիայի մեջ, ուր հիսուսյանք մեծ ազդեցուցյուն ունեին ժողովրդի վերա, ռամիկները առեցին հանգուցյալ պապի պատկերը և կախեցին որպես մահապարտ։ Հիսուսյանք հալածական լինելով բոլոր պապական աշխարհներից*, ապաստարան գտան Պրուսսիայի և Ռուսսիայի մեջ, բայց շուտով և այս տեղերում երևեցան նոցա վնասա

  • Դնում են այստեղ կարգով, թե հիսուսյանք ո՞ր թվականում ո՞ր աշխարհքից հալածվեցան։

1596, Հոլլանդիացից։ 1612, Վենետկից: 1729, Պորտուգալիայից։ 1767, Սպանիայից. Նեապոլսից և Սիկիլիայից։ 1768, Պարմի դքսութենից և Մալթա կղզիից։

170