Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այնպես գրավել էր յուր դաստիարակի աշխույժ և կրակոտ ազգասեր սիրտը, որ Ապովյանը աշխատում էր նորա վերա, որպես յուր հարազատ զավակի վերա։ 1846 թվականին, մինչդեռ Ներսես արքեպիսկոպոսը, ստանալով կաթողիկոսական գավազան, վերադառնում էր Բեսսարաբիայից դեպի հորդակից։ Ապովյանը մոտենալով եվրոպացի բանագետ օտարականին, և այդպես պոզովատը զարկվելով տրորվելով գայլախաղի վերա, դուրս է թռչում կայծը, որ պիտո էր միայն կերակուր տալով սնուցանել։ Ապովյանը հայտնում է Պարրոտին, թե կամի աշակերտվիլ եվրոպական ուսման, բայց չունի դորա հարկավոր նյութական ճանապարհը: Օտարական Պարրոտր, բայց մարդկության ընտանի ու բարեկամ Պարրոտը, հանձնառու է լինում հոգալ Ապովյանի դաստիարակության ծախքը Դորպատի մեջ. և վերադառնալով դեպի Պետերբուրգ, բարեխոս է լինում լուսավորության նախարար պայծառափայլ Լիվենի առաջև Ապովյանի համար, և թագավորության գանձարանից ստանում է Ապովյանը երեք տարու ապրուստ և ճանապարհի ծախք, որ գա ուսանի Դորպատումը և վերադառնա դեպի յուր հայրենիքը։ Ճշմարիտ, Ապովյանի ուսումնառության հասակը անցած էր և դժվար էր նորան ամենևին փոխարինել յուր կորուստը. բայց պիտո է ասել, թե նորա երեք տարու կեցությունը, ուսումը և նկատողությունքը դորպատյան գիտուն և բարեմիտ մարդերի մեջ, մի նոր իմացական մկրտության ավազան դարձավ նորա հոգու համար, և վերստին ծնավ նորան։ Այն ընդհանուր կրթությունը, այն ազգասիրական հոգին, այն անօրինակ սերը դեպի հայոց մանկունքը, այն առաքինի հոգին, որ նա դուրս տարավ յուր հետ Դորպատից, 1835֊ին վերադառնալով դեպի Հայաստան, մի այնպիսի վաստակ էր, որ կարող էր միայն վաստակել Ապովյանի պես ազնիվ տղամարդը։ Ուսունական բազմահայաց կրթություն չստացավ նա Դորպատումը, բայց ուսավ ճանաչել յուր անձը, սիրել յուր ազգը և աշխատել նորա զավակների կրթության վերա, որպես քաջ դաստիարակ, որպես սիրող ուսուցիչ, որպես քաղցր խնամակալ ու հայր և բարեկամ յուր աշակերտների համար: Ափսո՛ս միայն, որ մեր ազգը չկարողացավ գնահատել մի այդպիսի արժանավոր, շատ պիտանի մարդ. ցավելի, որ ազգի իշխանքը, մանավանդ թե հոգևորների կարգից, որովհետև դոցա վերա միշտ ավելի մեծ պարտականություն կա, ըստ որում ավելի մեծ են և դոցա իրավունքը, պարզ ասեմ, շատ ցավալի է, որ Ներսես կաթողիկոսի պես մարդը չկարողացավ կամ թե չկամեցավ այնպիսի դրություն տալ Ապովյանին, որ սա յուր ազգին պիտանի կցուցաներ յուր անձը բոլորամասն չափով, այնքան, ինչքան կարող էր։ Պատվական Ապովյանը Թիֆլիզից Երևան, Երևանից Թիֆլիզ տարուբերվելով, անվերջ հալածանքի և տհաճութենների մեջ, հուսկ հետո անձնատուր է լինում մի խավար հուսահատության և հանկարծ չքանում է յուր ընտանիքի և բարեկամների միջից, բայց թե ու՛ր, ոչ ոք չգիտե մինչև այժմ։ Միտ դնելով նորա տրտում և հուսակտուր երգերին, որ մեր բարեկամներից մինը ուղարկել էր ինձ Թիֆլիզից, պիտո է եզրափակել, որ Ապովյանը մի խավար րոպեի մեջ մահու է տվել յուր անձը։ Հայոց Հելիկոնի վերա դաբնիք չեն բուսանում արժանի գլխի համար, բայց փույթ չէ. Ապովյանը, ազգի մեծ բարերարը, թեև վաղուց արդեն մոռացած յուր Հայրենիքումը, այնուամենայնիվ փառավորվում է և պիտի միշտ փառավորվի արդարադատ եվրոպական մարդկության պատմագրքի մեջ։

Ծան. հրատ արա կողի (Ատ. Նազարյանցի — խմբ.) կողմից։

185