ԱՇԽԱՐՀԻ ԿԱԶՄԱԾԸ ԵՎ ՆՐԱ ՀՐԱՇՔՆԵՐԸ
ԵՐԿԻՆՔԸ ԵՎ ՆՈՐԱ ԱՇԽԱՐՀՆԵՐԸ
Մի զարմանալի տեսարան է, երբ որ մարդս արձակ դաշտի մեջ նկատում է երկինքը և երկիրը։ Մի շրջանակաձև, բոլորակ տափարակի պես պարզվում է երկիրը մեր ոտքի մոտ, մինչ երկինքը մեր գլխի վերա ձևավորվում է մի իբրև գոգավոր կիսագունդ, որ կամարակապ դրած էր երկրի վերա։ Եվ ահա երևում է մեզ, որպես թե կանգնած էինք այն տափարակի միջավայրումը (մեջ տեղումը), և որպես թե այն կիսագունդի ամենաբարձր կետը դրած էր ուղղակի մեր գագաթի վերա։ Շատ հեռի չէր երևում մեր կայքի (կանգնելու) տեղից մինչև այն տեղը, ուր երկնքի եզերքը շոշափում էին երկիրը, մի քանի ժամի մեջ պիտո էր կարծել, թե կհասանեիր այնտեղ։ Բայց այդպես չէ բանը. պատճառ, եթե հասած էիր դու այնտեղ, ապա կտեսանեիր երկինքը նույն կերպով և յուր երևութաբար ամենաբարձր տեղովը դրած քեզանից վեր, և երկիրը քեզանից ցած. քո երկրորդ նկատողության տեղը կցուցանե քեզ նույն շրջահայեցությունը, ինչպես առաջինը: Քո տեսությունը խաբում է քեզ, և արդարև մոլորություն էր դա. պատճառ. չկա ոչինչ ամուր երկնածածկոց քեզանից վեր, և ոչինչ տափարակաձև երկիր քեզանից ցած։ Դո՛ւրս գնա դու մի աստեղափայլ գիշերով, և ո՛րպիսի զարմանահրաշ տեսարան հանդիպելու է քո աչքին։ Տե՛ս այն լուսապայծառ կետերը, նոցա շողշողյունը, վեր ցոլանալը և դորանից հետո նայի՛ր դեպի փոքրիկ կետերը մինչև այն սպիտակային, լայն, աստեղանշույլ ժապավենը, որ է Կաթնեղեն ճանապարհը (Հարդգողը, դարմանի գողը), որ մի հսկայաձև գոտու պես պարզվում է երկնքի վերայով։ Հապա, տե՛ս դու աստղները երկնակամարի վերա. կարո՞ղ ես դու համարել նորանց։ Թեև դու ցանկանում էիր դորան, թեև դու կարծում էիր մեծ, աշխարհաստեղծ արարչի գործերը հասկանալ, բայց արի՛, նայիր դու այն հեռացույց փողովակների մինովը, որ մեծ սրամտությամբ հնարել է մարդկային հանճարը և գիտությունը, ուղղի՛ր աչքդ դեպի դուրս, այն անեզրական տարածության մեջ, և միլիոնավոր նոր-նոր մարմիններ կը
198