Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նոթի գնդակ, որ մի սեկունդի մեջ անցանում է 600 ոտնաչափ, կարոտ էր 25 տարի ժամանակի, մինչև արեգակից հասաներ երկրին: Բայց ի՛նչ է այս հեռավորությունը, համեմատելով Ուրանոսի կամ Սատուռնոսի, կամ թե այլ անշարժ աստղների հեռավորության հետ, ըստ որում աստեղաբաշիխքը հաստատում են, թե առավել մոտավոր անշարժ աստղը 4 միլիոն մղոն հեռի է մեր արեգակից։ Նույնպես արժանահրաշ է արեգակի մեծությունը. եթե մեր երկրի տրամագիծը ունի 1719 մղոն, արեգակի տրամագիծը 112 անգամ ավելի մեծ է կամ թե 192492։ Եթե կամենում է մի մարդ պատկերացնել մտքով այս ահագին գունդը, ապա թո՛ղ մտառու լինի այս բանիս. լուսինը 50000 մղոն հեռի է մեր երկրից. եթե արեգակը լիներ այնպես դատարկ, ինչպես մի ապակեղեն գունդ, և երկիրը գտանվեր նորա միջնավայրումը, այնուհետև լուսինը ոչ թե միայն հավասար հեռավորությամբ պիտո է կատարեր յուր ընթացքը նորա չորս կողմով, այլև պիտո է լուսնից դուրս մինչև արեգակի եզերքը մնար մի տարածություն 46000 մղոնի։ Հիրավի, եթե կարելի լիներ արեգակի նյութից ձևացնել երկրագունդեր, ապա դուրս կգային նորանից 1400000 հատ, ամեն մինը այնքան մեծ, ինչպես մեր երկիրը։ Եվ այս հսկայամարմին գունդը նույն ձեռքի ստեղծված է, որ մեկոնի (խաշխաշի) սերմի հատիկը յուր կեղևի մեջ կերպարանագործելով հասուցանում է․ թե մինը և թե մյուսը մնում է անքննելի։ Երկար ժամանակ կարծում էին շատ ուսյալ աստեղագետք, թե արեգակը մի այլ բան չէ, եթե ոչ մի վառուն հրեղեն գունդ. բայց հետո իմացան, որ այս կրակի լույսը և ջերմությունը պիտո է վերջապես նվազեր, և այսպես մեր օրերումը համարում են արեգակը մի մութ մարմին, որ շրջապատած էր մի շոգեղեն շրջանակից, որ արեգակի պտույտվելուց սկսում է թրթռալ, և այս բանը զգալի է լինում որպես լույս և ջերմություն։ Իհարկե, այստեղ մի քանի բան դեռևս մնում է մեզ անվճռելի. մեծ և սքանչելի է աստված յուր գործերի մեջ, և քանի՛քը նոցանից միշտ մնալու են մեր համար անքննելի։ Թո՛ղ հիշատակենք այստեղ մի փառավոր տեսարան, որին մեր ընթերցողներից շատերը ականատես եղած կլինին, այսինքն՝

ԱՐԵԳԱԿԻ ԽԱՎԱՐՈՒՄԸ

Երբ որ լուսինը կատարում է յուր ընթացքը երկրի չորս կողմով, պատահում է երբեմն, որ լուսինը գալիս է կանգնում է երկրի և արեգակի մեջ, այնպես որ նա ոչ թե միայն երկրի մի մասը զրկում է արեգակի լուսից, այլև ծածկում է նորանից արեգակի տեսությունը։ Մի այդ

204