Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Յետ աստանօր այսպէս կարգելոյ և կարգադրելոյ հրաւիրեալ լինէր սուրբն Մեսրոպ ի Վիրս՝ առ ի նոյն գործ, որոց ևս արարեալ զնշանագիրս, իջանէ յԱղուանս, և ստեղծեալ կոկորդախօս Գարգարացւոյ լեզուին նշանագիրս, դարձ անդրէն ի Հայաստան առնէ, և գտանէ զսուրբն Սահակ ի թարգմանութիւնս Հին Կտակարանի յասորւոց ի հայ, վասն զի զյոյն գրեանն այրեալ էր Մերուժանայ, և պարսիկ վերակացուք թոյլ ումեք չտային ի Հայոց յունականաւն վարիլ դպրութեամբ, այլ ասորւոյն ևեթ։ Որչափ ինչ զօրէ մարդկայինս մտաց ոյժ, զայն ամենայն շատ աջողակութեամբ ի գործ եդեալ հոգիացելոցս ի մարմնի, և վտարեալ զամենայն նեղութիւն և զսատան՝ տարածանեն զգիտութիւն նշանագրացն և այլոց կարևոր ուսմանց ի Հայս ի բաժնի Պարսից՝ դիմեն փափագանօք ի նոյն առաքելութիւն և առ Հայս, եղեալս ի բաժնի Պարսից՝ դիմեն փափագանօք ի նոյն առաքելութիւն և առ Հայս, եղեալս ի բաժնի Յունաց. այլ հանդիպեալ ատելութեան և ո՜չ ընդունելութեան ի վերակացուաց աշխարհին՝ առաքէ սուրբն Սահակ զՄեսրոպ և զՎարդան զթոռն իւր ի Բիւզանդիոն, տուեալ նոցա տանել զթուղթս առ Թէոդոս կայսր, առ Ատտիկոս եպիսկոպոս Յունաց, որ ի հայոցս ազգէ Սեբաստացի քաղաքաւ և առ Անատոլիս զօրավար, որպէս զի կայսերական արասցեն հրաման ընդ ամենայն տեղիս Հայոց ի բաժնի Յունաց՝ ընդունել զվարդապետութիւն սրբոյն Սահակայ և զնշանագիրս Մեծին Մեսրոպայ*։ Կայսրն Թէոդոս զիջանէր ի խնդիրն և հրաման կայսերական տայր յարգել զՍահակ՝ ի յարգի կացուցանելով զվարդապետութիւն նորա, և զդպրութիւն Մեսրոպայ զառաջինն մերժեալ և զծախս դպրոցաց հրամայէր յարքունուստ լինել, ընդ նմին զՎարդան արարեալ ստրատելատ, իսկ զՄեսրոպ գրեալ յառաջին վարդապետսն։ Հասեալ հրեշտակացս առ Սահակ խիլայեալ ի կայսերէ՝ զանձուկ փափագանաց սրտիցն լնուլ ըղձանան, փոյթ լինին ի վարդապետել որպէս ծարաւի ոք տօթակէզ փոյթ լինի ի կենդանի յառաջիլ ջրոց հոսանս։ Այլ Սահակայ զՄեսրոպ բաւական զոլ տեսեալ առ ի կեանս հրաշագործելոյ զդպրութիւն Ազգին յարևմուտս՝ թողու առ նմա զթոռունս իւր և ինքնին Վարդանաւ հանդերձ անցանէ յԱյրարատեանն աշխարհ ի դուռն առաքելով Պարսից ըստ քաղաքական գործոց ժամանակին՝ զՍմբատ ասպետ և զՎարդան ստրատելատ։ Մեսրոպայ ծնեալ հոգևորն վերածնելութեամբ զորդիս և ի տեղի իւր զնոսա յաջորդեալ զՂևոնդ և ղԵնովք՝ ի Սպեր, զԳինթ՝ ի Դերջան, և զԴանան՝ յԵկեղեաց

___________

* Խորեն., Պատմ. Հայոց, գիրք Գ, գլուխ 57: Հովհ. Կաթող., Պատմ., տպեալ ի Մոսկվա, երես 33:
24