Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Յայսմ խռովութեան, մինչդեռ վարէին զդատ իւրեանց ի Հռովմ, և ի կողմանէ Մխիթարեանց Վենետիկեցւոց Հ. Մկրտիչ Աւգերեան տայր պատասխանի ամենայն խնդրոց. միաբանութեամբ Պօղոս աղայի Սեբաստեան գրէր առ Կոստանդի՛ (գուցէ ի Կոստանդուպօլիս) առ իւրայինս, հնարել հնարս և առնուլ ի ձեռաց Հայոց եղանակ ինչ ուղիղ դաւանութեան զոր կարասցեն և ի տիպ արձանացուցանել, որով ազատեսցի Վահան հաւատոյ և այլն: Եւ Հ. Ղուկաս Ինճիճեան միաբանութեամբ Տիւզեանց գրգռեաց զՊատրիարգն Հայոց վրէժխնդիր լինել այնմ և խնդրել զոմանս յԱստուածաբանից Քոլլեճեանց ի վիճաբանել և գտանել հնարս միաբանութեան առ ի յաղթող երևիլ Մխիթարեանց, և որպէս զի արդարասցի ի վախճանի Հ. Միքայէլ Չամչեանց, որով և բոլոր միաբանութիւնն: Եւ ի ժողովի միում ասաց Հ. Ղուկաս Ինճիճեան. «Ես ունիմ ի գլուխ տանել զմիաբանութիւն ընդ Հայոց», և ջանաց ամենայն հնարիւք յառաջ վարել զայն ցայն աստիճան, մինչև յանձն էառ անցանել ի կողմն Հայոց, սատարութեամբ մեծամեծաց, միաբանիլ ընդ նոսա. և վասն այսորիկ գրեաց ի բերանոյ նոցա և ի վանս զի յանձն առցեն. և թէ նեղիցին ի Հռովմայ վասն այսորիկ, ի բաց լքցեն և զվանս որ ի Վենետիկ, և Անգղիա փոխադրեսցեն կամ այլուր զիւրեանց բնակութիւն, և ի Կոստանդնուպօլսոյ վճարեսցուք ամենայն ծախք: Այլ ի սաստկանալ վիճի և դատի ի մեջ Մխիթարեանց Վենետիկեցւոց և Քոլլեճեանց ի Հռովմ և ի Կոստանդնուպօլիս վասն այսորիկ իրաց: Մխիթարեանք գտին հնարս, վասն որոյ և թեթևացան ոչ սակաւ, որով և յայլ կերպարան շրջեցան իրք: Սակայն գիտել արժան է, թէ յայս ամենայն գործս գլխաւորքն ի բանս և ի խորհուրդս էին նախ Հ. Ղուկաս Ինճիճեան որ էր յայնժամ մեծաւոր և խոստովանահայր տանն Տիւզեանց և երևելի մեծամեծաց աբբայեան ժողովրդոց. և ապա Հ. Եղիա և Հ. Փիլիպպոս և այլքն, և ոչ թէ այն անձինք, որ յետոյ առ հարկի ստիպեալ ի բռնութենէ տէրութեան և պատրիարգին, որ յառաջագոյն գիտակն էր այն ամենայն վերոյասացեալ Ինճիճեան խորհրդոց, չոքան ի Ենի—խափու, խաբեալ ի բանից Յովհաննէս աղայի Երեմեան, թէ Մօնսինեօր հրաման ետ երթալոյ, երբ նա ինքն առաքեցաւ ի նոցանէ առ Մօնսինեօր Քորեսսի հարցանել զնա վասն այսորիկ: Եւ յերկրորդում նուագի չոքան պարտաւորեալք ի բանից Մաթոս աղայի Ալլահվերտեան, որ յայնմ ժամանակի գլխավոր ծանօթն էր տէրութեան և խորհրդոց նորա, այսու ճանապարհաւ կամեցաւ զերծուցանել զուղղափառս ի վտանգէ մահու: Այլ այս յետին դիպուած, որ եղև ընդ Հայս, գրեաց երկրորդ Ստեփանոս աբբայ Գիւվեր Ագոնց և եպիսկոպոս առ իւր կրօնակիցս, թէ բարւոք է արարք ձեր. բայց յանցանք ձեր է սակաւաթիւ լինելն ձեր, բազմացուցեք զթիւն. և ուրախ էին ի վանս ընդ այս դիպուած, որպէս և պատանի ոմն նորընծայ եկեալ ի վանացն վկայեաց այսմ. և Հ. Էմմանուէլ Ջախջախեան գրէր ի Հռովմայ, թէ առաքելական է գործք ձեր, որպէս և Հ. Մատաթիա գրեաց յորդորանս ի Հռովմայ: Սոյնապես և Հ. Ղուկաս Ինճիճեան ի բնակիլն յՕրթա—գիւղ և ի լսելն և ի տեսանելն զնոսա ամենևին Հաւանցեոյց զանձն, թող զհ․ Միքայէլ Չամեչան, որպէս և այլք, բայց յերկիղե Քոլլեճանց դգուշանային և բովանդակային կեղծավորեին և այլն։

Նովին կեղծավորությամբ ըննդէմ վարդապետութեանց իւրեանց զկրօնացիս իւրեանց ունիթօրոս և հերետիկոսս կոչեցին առ ի զերծուցանել զանձին իւրեանց և ի ծածկել զկեղծ արարս իւրեանց և որպէս թէ նոքին իսկ չէին գլխաւոր ջատագովք Հայոց, և ի վանս իւրեանց ոչ անդադար խօսէին խորհէին և գործէին առ ի ճարել զարդարացումն Հայոց, և իբր թէ ոչ կրթէին զմանուկս իւրեանց նովին մտօք և նովին