խոսել բուն Մխիթարյանց լուսավորության վերա, որովհետև ինչ որ մինչև այժմ ասվեցավ, վերաբերում էր ընդհանուր պապականության։ Անցանենք այժմ քննել Մխիթարյանց բարոյականության երրորդ աղբյուրը որ է պապական քաղաքականությունը: Վաղուց ահա պապերը յուրյանց անձը Հիսուսի Քրիստոսի անսխալելի և անմեղանչական երեսփոխան քարոզելով, մի բարակ կերպով ներս էին բերել պապական շրջապատի մեջ այն գաղափարը, թե ամբողջ երկրագունդը պարտական է խոստովանել այս գերմարդկային իրավասությունը նորա: Նոքա, հոգևոր իրավասության հետ բոլորելուվ յուրյանց մեջ և քաղաքական արաժանավորությունը այն վարդապետությամբ, թե հռովմեական եկեղեցուց դուրս չկա փրկություն, և թե Քրիստոսը խոստացել էր մի հոտ և մի հովիվ շինել բոլոր մարդկային ազգը, քարոզում էին ազգերին, թե (առ ժամս) կրոնական մտքով պիտո է հարկավորաբար լսել այս հովվի ձայնին միայն և պաշտպանվիլ նորա հովանավորության տակ։ Պապական զանազան կարգերը (ordo) նախանձավոր գործարանք էին կամ այսպես ասել ընտրության անոթք, այս գաղափարը ազգերի սրտի և հոգու մեջ իրագործելու համար սոցա քարոզիչքը ծով և ցամաք ոտի տակ առած հողմի թևերով թռչում էին անհավատալի տարածություններ, Սպանիայի ծովեզերյայքից սկսած մինչև Չինաստանի անհյուրընկալ, ժանգոտ երկաթի դուռները: Ամենայն տեղ քարոզվում էր կույր հնազանդություն դեպի պապը. ամենայն տեղ ներվում էին բոլոր մեղքերը, ընդունելով միայն պապական իրավասաությունը: Դեռևս պապական իրավասության ընդունելը բավական մեծ բան էր, բավական խորհրդավոր բան, որի համար պիտո էր ներողություն տալ մեղքերին հարկավորապես. բայց առավել փոքր բաների համար, միայն թե դա մի կերպով օգտակար լիներ պապականությանը, սա իսկույն պատրաստ էր անտես առնել աստուծո ձայնը, Քրիստոսի պատվերը: Շատ օրինակներ կան պատմության մեջ, որ ապացուցանում էին մեր ասածը, բայց մեք հիշենք այստեղ իրողություն, որի մասին անգամ խոսած ենք այլ տեղում: Հենրիկոս Չորրորդ Ֆրանսիայի թագավորը կամենալով բաժանվիլ յուր Մարգարիտ թագուհուց և սորա կենդանությամբ կին առնուլ Մարիա Մեդիչիսը, հարկավորապես բանախոսություն բացեց Կլեմենիա Ութերուրդ պապի հետ, որ միա՛յն կարող էր լուծանել ամուսնության կապը և հրաման տալ վերստին ամուսնանալու: Ամենայն քրիստոնյա մարդ համաձայնելու է, թե այս բանը ընդդեմ էր աստուծո օրենքին. բայց
Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/267
Արտաքին տեսք