Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դ

ՄԽԻԹԱՐՅԱՆՑ ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱՌԻԹԸ

Նախընթաց գլխումը խոսելով Մխիթարյանց մատենագրական գործունեության վերա, խոստացել էինք այս գլխի մեջ գնահատել այդ գործունեությունը, քննելով հառաջուց նորա շարժառիթքը: Մենք հանդիպեցանք Մխիթարին Հայաստանումը, մինչ շվարված գնում էր նա այս վանքից մյուս վանքը, այս աբեղայից դեպի մյուս աբեղան խորհուրդ կատարելու ազգի լուսավորության համար: Երկու անգամ պատահեցանք Մխիթարին Կոստանդնուպլոսի ճանապարհի վերա, լսեցինք նորա խոսակցությունը Մարգար վարպետի և Կարնեցի Խաչատուրի հետ: Տեսանք նորա փախստականի պես դուրս գնալը Տաճկաստանից դեպի Մորեա յուր մանուկ ընկերությամբ հանդերձ, Կոստանդնուպոլսի Ավետիք պատրիարգի հալածանքի երեսից գլուխը ազատելու համար: Եվ ահա Մխիթարը կազմեց յուր միաբանությունը, ունի վանք և եկեղեցի, ունի մի փոքրիկ դպրոց, բայց այն հնարքը, որ գործ էր դրել նա այս բաները հառաջ տանելու համար, տարակույս չկա, որ այդ հնարները սերմի տեսակով ունեին յուրյանց մեջ այն ամենայն վատ հետևանքները, որ մեր օրերումը, աճելով այն փոքրիկ սերմից պապական հողի վերա, ծառ դարձան, տերևներ արձակեցին և պտուղ բերեցին այնպես, ինչպես որ սերմի հատկությունքն էին: Մխիթարը ամենայն բան զոհեց հայոց ազգի լուսավորության համար, զոհեց մինչև անգամ յուր ազգային կրոնը, բայց դիտավորությամբ ենթարկվեցավ նա պապական լուծի տակ: Նորա ամեն մի քաջալերական խոսքերից, որ տալիս է յուր աշակերտներին, պարզ երևում է, որ ուներ նա յուր անձը և միաբանությունը պապական իշխանության տակից և ուրանալ նորա իրավասությունը: Ավելորդ է վեստրին կրկնել այստեղ Մխիթարի բուն խորհուրդը՝ միաաբանություն կազմել ազգը լուսավորելու համար, այլ այսքանը, թե այլապես չհաջողեցավ նորան տեսանել այդ միաբանությունը խորթանալով ազգից չհասաներ յուր բուն նպատակին: Մխիթարը սաստիկ սխալվեցավ յուր հաշվում: Մինչդեռ առաջին անգամ ոտք էր հաստատում նա այն հողի վերա, որ պատկանում էր վենետիկյան հասարակապետու 274