Այս էջը հաստատված է
բարբառներին, միևնույն ժամանակ ամբողջ պահելով լեզվի ժողովրդականությունը, մշակել այդ լեզուն, ներս բերելով դորա մեջ նոր մարդավայել և արժանի եվրոպական անունի գաղափարներ, ահա՛ այն մի հատիկ գործը, որով պիտո է պարապեին հոգիազգյաց հեղինակները և թարգմանիչքը մեր ազգի ուր և իցե։ Վերջացնելով մեր խոսքը, հայտնում ենք պ. Գամառ-Քաթիպային մեր սրտի անկեղծ շնորհակալությունը. կցանկանայինք, որ օգտակար լինեին նորան մեր բարեմիտ փոքր ի շատե ծանոթությունքր նորա աշխատության վերա, նորա ապագա ասպարիզումը։