Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Տասնևհինգ հազար մարդ սպանեցի։ — Սուտ ես ասում, դու երեսուն հազար մարդ սպանեցիր։ — Ո՛չ. ես միայն տասնևհինգ հազար սպանեցի. իսկ մյուս տասնևհինգ հազարը ինքյանք վախից մեռան։

Բ

Արդյոք պետք չէ՞ որ ամենայն օր երկրաշարժություն լինի, այս հարցման պատասխանը ստորասական է։ Արդարև բովանդակ երկրագունդի վերա օր չէ անցանում, որ այս կամ այն տեղում չպատահեր երկրաշարժություն, պատճառված հողագնդի պինդ մասերի դեպի նորա կենտրոնը ներս ընկնելուց։ Այդ թեթև շարժողությունքը և հողակեղևի տեղ֊տեղ ճեղքվիլը շատ մանր օրինակներ են այն մեծ հեղափոխության, որ մի քանի հազար տարի հառաջ, ճնշելով և ընկղմելով հին ցամաքահողերը, վեր երևեցուց և չորացրեց այժմյան ցամաքահողերը, փոփոխեց եղանակները և գոյացուց նոր բուսականներ և նոր կենդանիք առաջին օրգանական տեսակների փոխանակ։ Հայտնի է, որ բալտիկյան ծովեզրը բարձրանում է անդադար, Ֆրանսիայի ծովեզերքը, որ լվացվում են արևմտյան օվկիանոսի ջրերով, նույնպես ամենայն դար բարձրանում են շատ զգալի կերպով։ Շատ տեղերում ծովը որպես թե հրաժարվում է եզերքից, բայց այդ երևում է միայն այդպես, ծովը մնում է անփոփոխ, այլ երկիրը բարձրանում է։ Բայց հարկավոր է մեզ հիշել, որ մեծամեծ հեղափոխությունքը, որ կերպարանափոխում էին երկրի մակերևույթը, հեռի են միմյանցից քանի հազար տարիներով։ Համաշխարհական ջրհեղեղը համեմատաբար խոսելով, դեռևս շատ ժամանակ չէ, որ պատահեցավ, և երկրի բնակիչքը կարող են հանգիստ մնալ, որ երկար ժամանակ բան պատահելու չէ մեր մոլորակին, բացի փոքրիկ կործանմունքից և արտահոսութեններից, փոքրիկ տեղ֊տեղ ավերածքից, որ աննշան բաներ են համեմատելով ամբողջի հետ, թեև ինքն ըստ ինքյան երբեմն շատ նշանավոր. օրինակը շատ հեռի չէ, որպես Լիսաբոնը և ուրիշ քաղաքներ։ Աստեղաբաշխքը և ֆիզիկոսքը, որ զարմանալի ճիշտ և զորեղ բնազննական անոթների միջնորդությամբ վերահասու են եղած անվախճան մեծ և անվախճան փոքր առարկաների, գանգատում են գետնի անհաստատության վերա, Եվրոպայից մինչև Ամերիկա, Հնդկաստանից մինչև Բարի հույսի ցամաքահողը, ամենայն տեղ հեռադիտակները հայտնագործում են մեր մոլորակի մեջ դողդոջուն շարժողություն, ինչպես լինում է մեծ նավերի վերին մակերևութի հազիվհազ նկատելի ճոճալը,

303