Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՆԱՄԱԿ ԱՌ ՀՐԱՏԱՐԱԿՈՂԸ

Պարոն հրատարակող «Հյուսիսափայլ» օրագրի,

Արգո Ստեփանոս վարդապետ Եսայան

Շատ ծանր բան է մի մարդու համար ընդունելի, եթե նորան ցույց տալով մի թերթ սպիտակ թուղթ ասեին, թե սև է այդ թուղթը, մինչդեռ այն մարդը, որին ցույց էին տալիս, ակնհայտնի տեսանում էր թղթի սպիտակությունը: Այս դրության մեջ գտանվում ենք ներկա ժամումս մեք բոլոր հայերս, մեզ կամին հավատացնել, որ երկու անգամ երկուն չորս չէ, այլ մի ուրիշ թիվ, և համայրա թե համարձակվում են կատարյալ հավատ պահանջել մեզանից այդ եղջերվաքաղի վերա: Ամենայն առողջ մարդկային դատողության հիմքի վերա արժան է, որ չընդունողը այդ սպիտակ թղթի սևությունը, գովասանությունը ստանար, որպես մի ճշմարտասեր անձը. բայց արի տես, որ դարձյալ դատապարտվելու ենք մեք ստության սպասավորների ձեռքով, որպես չարագործ: Մեր ճշմարտությունը է մեր դատակնիքը: Եվ չգիտեմ, այս կերպով ո՛րտեղ պիտի հասանի մեր ազգի բանը. ոչ ով սիրտ չունի միտ դնել ճշմարտության, փոքր ի շատե պատվել դորան. աշխարհի թերությունը, որ ցիր և ցան երևում են ուրիշ ազգերի մեջ. դարձյալ չափվում է ճշմարտությունը բարեկամության և թշնամության չափով, դարձյալ մի իշխանավորի. մի հարստականի պակասավորություն, տեսաբանական խաբեությամբ, երևում է որպես մի կատարելություն: Արդյոք լուսանալո՞ւ է մի անգամ առողջ բանականության օրը և մեր ազգի վերա, թե դատապարտված ենք մեր սրտի ցավով հանդերձ գլորվիլ անմխիթար դեպի գերեզմանի խորքը: Ճշմարիտ, նայելով հայոց ազգի բաների ընթացքին, ասես թե վերջինս ավելի հավանական էր: Շատ անգամ զանցառու է լինում մարդ խոսել մի ապիրատության վերա, որովհետև ձանձրանում է վերջապես լեղի խառնելով յուր կյանքի

324