այժմս, չնայելով որ, ինչպես մի անգամ Կայկաթայի Ազգասեր օրագիրը հրատարակել էր, այդ բանր ստանալու համար պայմանած Ժամանակը կորուսանելով, զրկվելու էին այդ նյութական մեծագումար հնարից: Դիցուք թե անցածը անցել է, բայց այս լուսավորյալ ժամանակումս, մինչ ամենայն տեղ մեր սիրելի ազգի մեջ փոքր ի շատե երևում է հոգեկան-բարոյական շարժողություն և դեպի լույսը ձգտողություն, մինչ հանդիսի մեջ երևում են մարդիկ, որ պարզ աչքով տեսանելով և հասկանալով ճշմարտությունը, քարոզում են նորան մարդասիրական անձնազոհությամբ, մինչ ազգի բարեմիտ անդամքը ողջամիտ քարոզությունը և անաչառ հրապարակախոսությունը ընդունում են ամենայն ողջմտությամբ,զզվանքով նայելով օբսկուրանտների և հալածասերների լարած որոգայթների վերա, այսպիսի ժամանակում, ասում եմ, մինչ հայոց ազգի հիվանդ կազմվածքը գտանվում է այն րոպեում, երբ հառաջանալու էր դարձը դեպի առողջություն, անտես առնել այդպիսի ժառանգութեններ, որով կարելի էր կանգնեցնել ազգի համար մի հոյակապ ավազան լուսավորության, մինչդեռ մի այսպիսի առողջ ծննդարանի հարկավորություն մեծապես զգալի էր բոլորին, մի՞թե անքավելի հանցանք և անմերժելի դատապարտություն չէ այն հասարակությանը, որ անփույթ լինելով ազգի օգտի մասին, պատճառ էր դառնում տգիտության իշխանությունը ազգի հոգու վերա հարատևել տալու։ Արդարև, եթե հասարակության թուլությամբ, անհոգությամբ կամ չարաճճի մարդերի ազգակործան անմիաբանությամբ այդ ժառանգությունքը դուրս գան և կորչին Նախիջևանի ձեռքից, ապա այդ դիպվածում նախիջևանեցոց գալոց սերունդքը պիտի հավիտենական նախատինք և նզովք կարդան յուրյանց անհոգ և անփույթ հայրերի և պապերի հողացած ոսկրների վերա։ Մեր համար շատ ցավելի լինելով մի այդպիսի վատաբախտություն, այս աշխատությունը հանձն առանք այդ կտակների հավատարիմ օրինակները հրատարակել Հյուսիսափայլ օրագրի ձեռքով, և մեր բարի խորհուրդը այն է, որ մեր ժողովուրդը կարդալով այս շարքերը, վառվի գործունեությամբ և ետ դնելով ամենայն պղտորամտություն, անմիջապես ինքը հոգաբարձու լինի այդ արծաթագլուխքը ձեռք բերելու մասին, որ օտարի ձեռք ընկնելով, պիտո է հավիտենական զրկանք լիներ անմխիթար Նախիջևանին։ Կտակների օրինակքը՝ համար 1, 2, 3, 4 և 5։ Ահա՛ այն կտակները, որ կարդալով և տեսանելով, թե բարեպաշտ կտակակատարքը մինչև այս րոպես չեն հասել յուրյանց նպատակին
Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/347
Արտաքին տեսք