Գրիգորի Լուսաւորչին Հայաստանեաց աշխարհի, մկրտեալ և հաւատացեալ ի Քրիստոս, իմ կամաւն և իմ յօժարութեամբն և ամենայն զգայարանօք առողջ նաև միտքս բոլորովին կատարեալ, կտակս այս գրեցի առաջի Աստուծոյ և մարդկան, որ յետ մահուան իմոյ հաստատուն լինիցի, այսինքն։ Նախ յայտ լիցի ամենեցուն, որ ի թուի Փրկչին 1793 մին հատ հօլանդզևար կտակ ամ գրել տվել Յակոբ Փիրէֆրնի անմաւոր նօթարիսին, որոյ կտակակատար գնան պարօնիք Ֆրէդրիկ Վենքշմանս և Աբրահամ Ավետմալն. նաև ի թուին 1794-ում Հայևար գրած մին կտակ ևս ամ գրել տվել Տէր Մարտիրոս Դաւթին, որոյ կտակակատարն այ պարոն Աբրահամ Ավետմալն և զնոյնքն յոր տեղ լինիլն չգիտեմ, վասնորոյ այսուհետ թէ որ մինն երևեսցի, բոլորովին անկարող լինիցի ի զօրութենէ իւրեանց. փոխանակ նոցին այժմս կտակս այս ձեռամբ իմով գրեցի և կարգելով ինձ կտակակատար և մասն ժառանգ յատկացեալ բարեկամ և հոգոյս չափ սիրելի զեղբայրակիցն իմ ի Քրիստոս հանգուցեալ Գասպարի որդի զպարոն Վարդանն, զոր յուսով և անհոգս մնամ ի համեմատութեան սիրոյ բարեկամութեան մերոյ ի յայսմ յիշեցեալն բարւոք կերպիւ կատար հասուցանէ թարց ընկալնուլ զվարձն աշխատանաց։ Երկրորդ, աղաչելովն Յիսուսի, օրումս առաջ դրվեցայ ելանելոյ աստի ծովով առ ի յերկիրն Մադրաս և Կալկաթայ, վասնորոյ դեֆտերն իմ փակեալ եղև ցոյց տալով ի աշխատանաց իմոց զամենայն ստացուածք, զոր ունիմ ի վերայ յերեսս յերկրի, թէ հետ ինձ տանելու և յաոաջագոյն Մալաղայ, Մադրաս և Կալկաթայ ուղարկած և կամ թէ տեղս բաց թողած բոլորն բովանդվեց յիսուն հազար երեք հարիւր քառասուն և երկու կէս փարդաւ քաղաթ դրամ, որ փոխարկի ութսուն հազար հինգ հարիւր քառասուն և ութ (80548) քաղաթ դրամ ի այլոց տալիքէս, որպէս յիշեալ դեֆտերիս փակածի յատ- կութիւնն ձեռնադրեալ եդի ներ կտակումս նովաւ ամենայն պարզապէս յայտնի կը լինի: Երրորդ ի վերն յիշեցեալ 80548 ափու ստացուածէ իմմէ, քսան հազար 20000 ռուպլին երծաթ դրամ թողում վասն հոգոյն իմոյ և հատուցումն սորին այսպէս լինիցի, որպէս ի վայր հինգ հարիւր ռուպլին ծախս թաղմանս, հանդերձ պաշտմամբ քահանայից, յոր տեղ որ մահն իմ հանդիպեսցէ, հինգ հարիւր ռուպլին բաժին հոգոյս մնալով Մադրասայ սուրբ եկեղեցում, որ յամէն շաբաթում օր մի պատարագ մատուցանվի վասն թողութեան մեղաց իմոց։ Երեք հարիւր ռուպլին խոստովանահօրն իմոյ տէր Մարտիրոս Դաւթեան։ Հինգ հարիւր ռուպլին նոր Նախիջևանու ժողովարար տէր Ստեփաննոս Յարութիւնեան։ Երկու հազար ռուպլին չորս հատ երծաթեայ սկիհ գնվի մինն Մադրասայ, մինն Կալկաթու և երկուսն Հալաբայ սուրբ եկեղեցեացն նուիրվի վասն յիշատակի իմոյ։ Հարիւր և յիսուն ռուպլի սրբոյ էջմիածնայ Սրբազան պատարագի յիշեն։ Հարիւր ռուպլին Երուսաղէմայ պատրիարգին։ Հարիւր ռուպլի Նոր Նախիջևանու առաջնորդին։ Հարիւր ռուպլի Հալաբայ առաջնորդին։ Երկու հարիւր ռուպլի սրբոյ էջմիածնայ եղեալ միաբանացն։ Երկու հարիւր ռուպլի Երուսաղէմայ։ Հարիւր ռուպլի Հալաբայ սրբակրոօ քահանայից։ Հարիւր ռուպլի նոր Ջուղայու սրբոյ Ամենափրկչի վանայ եղեալ սրբակրօն միաբանացն:
356