ՀԱՄԱՐ 4
Աստուածընտիր սուրբ քահանայապետիդ ամենից Հայոց
Տէր Եփրեմ երիցս երանելոյն և խոհեմազարդ քաշ Հովուապետիդ
Նախ յուսամ յԱստուած զի իցես ամենայնիւ ողջ մարմնով, կրօնազարդ փառոք ի պարծանս մեր ամէն: Յերկրորդ, յայտ լիցի յարգութեանդ, զի քոյրն իմ հանգուցեալ Կատարինա Խոջամալն ի կտակի իւրում գրեալ է ինձ կտակակատար և զստացուածքն բաժանել է ի վերայ տասն զանազան անձանց և տեղեաց յորմէ այնք, որք մինչև ցայժմ ոչ են ստացեալ զմասն իւրեանց, է այսպէս գրեալ ի կտակին, զի ի չորրորդ մասանց կէս մասն սուրբ Գանձասարայ աթոռոյն առաքեսցեն ընծայ։ Զվեցերորդ մասն Նոր Նախիջևանու քաղաքի բարեկարգութեանցն առաքեսցեն։ Զեօթներորդ մասն մեր պապենական Քաֆայ քաղաքի Սուրբ Խաչ վանքի բարեկարգութեանցն: Զութերորդ մասն նորաշեն Գրիգորիպօլ քաղաքի բարեկարգութեանցն։ Տասներորդ մասնէ կէս մասն Տաթևու վանքին։ Բայց վասն սուրբ Գանձասարայ աթոռոյն և միւս վանացն անտեղակ եմք, թէ քանի աթոռք կան ներ սուրբ Գանձասարայ աթոռոյն կամ թէ ուր իցեն և յոր քաղաքս և հաւատալով, զի զամենայն աթոռքն և վանքն և այլք այսոցիկ գիտակ իցես և ծանօթ պետից նոցա, վասնորոյ այսու համարձակիմ խնդրել Սրբազանէս, զգութ հայրական առ մեզ ունենալով և վասն շահաւետութեանն այնմ մասնակցելոցն և հոգոյն հանգուցեալ կտակողին շնորհ ունելով, յատուկ յատուկ թղթով ծանուցանիցես՝ ազդ առնելով զասացելոց որպէս և քանակութիւնն դրամոցն, իւրաքանչիւրոց զոր որ և եդեալ համարն ցուցանէ։ Եւ վասն ծանօթութիւնն տալոյ նոցա որոց քարտէզիւ գրելոց ես, գրեմ և ես, զի յետ ստանալոյն իմոյ զհանգուցելոյն զստացուածքն, այսինքն իսկոյն ապա և պահանջումն այլոց ոմանց ի վերայ եհաս յորմէ նեղութիւնք և ծախք բազում եղև։ Եւ թէպէթ ի վաղուց կամեցեալ էր իմ հասուցանել նոցա, բայց ոչ միայն ոչ զիտաք թէ ո՞ւր իցեն և թէ զիա՞րդ և ո՞ւմ հատուցանիցեմք, այլ և ոչ ուստեք գտանիւր ճանապարհ իմն հաստատուն և անկասկած և վասն ի բացեայ լինելոյ միջոցաւ մեծաւ և ի նոցանէ կարգեալք ոչ ոք վեքիլ աստի գտանելոյ, մնացեալ է այնպէս. վասնորոյ խնդրեմ զի փութանակի աստի եղեալ պարոնոցէ կամ իսկ Քեզ Սրբազանիս, կամ ում և կամ իցէ նոցա մին ոմն ընտրեսցեն վեքիլ լինիլ ի կողմանէ իւրեանց և նոցա, կամ նոցա անուան օրինաւոր վեքլագիր հաստատեալ ձեռնագրութեամբ կնքով և վկայիւք յուղարկեսցեն ի ձեռն նոյն կարգեալ վեքիլին իւրեանց, բայց յուշ լիցի Մեծի Յարգութեանդ, զի վկայքն որ ստորագրելոց են հաւանութեամբ նոցա, հարկաւոր է այնպէս իշխանք պետութեանց, կամ այլք քանի երևելի անձինք և ոմանք ի միաբանից նոցա լինել, որպէս զի գիր ձեռաց և կնիք վկայութեանց նոցա, յայտնի լինիցի ի ճանաչումն աստի եղեալ իշխանաց և պարոնաց և որ ոք կերպիւ իցէ օրինաւոր հաստատութեամբ վեքիլագիր յուղարկեսցեն, յիշատակելով անուանք և զորքանութիւնն սուրբ Աթոռոյն՝ կամ վանից և կամ բարեկագրութեանցն, որ բովանդակի յայնմ տեղիս և կամ թէ միայն մին աթոռ գոլն յի
360