գիտության առաջադիմություններին մոտիկից ծանոթ լինելը զգալիորեն արագացրեց նրա մատերիալիստական հայացքների կամավորումը, հաստատուն հիմքերի վրա դնելով այն։ «Հյուսիսափայլը» չէր, իհարկե, որ սրեց նրա ուշադրությունը այս հարցերի վրա․ ինչպես հայտնի է, դեռևս համալսարանական միջավայրում նրան լրջորեն զբաղեցնում են դրական գիտությունների շատ բնագավառներ։ Նրա հարցասիրությունը այս տեսակետից արտակարգ է իրոք․ երկրաբանություն, բուսաբանություն, կենսաբանություն սաղմնաբանություն, գործնական քիմիա և այլն,—ահա՛ թե մասնագիտական ինչպիսի բնագավառներ են զբաղեցնում նրան։ Առավել էական է այն, որ այս արտակարգ հետաքրքրությունը լոկ տեսական բնույթ չէր կրում. Նալբանդյանը, ինչպես և այս շրջանի բոլոր մեծ գործիչները, մտահոգված էր առաջին հերթին նրանց գործնական նշանակությամբ։ Հետագայում գրած նրա բազմաթիվ նամակները լիովին ամբողջացնում են Նալբանդյանի հայացքը ուշագրավ այս խնդիրների մասին։ «Աշխարհի կազմածը և նորա հրաշքները» շատ կետերում մեջ համար հնացել է արդեն, և դա լիովին հասկանալի է։ Գիտության վիթխարի, աննախընթաց առաջադիմությունը XIX դարի երկրորդ կեսում և մանավանդ մեր դարում, առաջադիմություն, որի նկատմամբ այնքան խոր հավատ ուներ Նալբանդյանը, այնքան նորություն են մտցրել աստղաբաշխության մեջ, որ այս հոդվածը, իր ժամանակ հայ ընթերցողի համար չափազանց ուշագրավ, այժմ միամիտ մի գործ կարող է թվալ։ Արդիականության մեջ չէ բնավ նրա արժեքը, այլ այն բանում, որ հոդվածը վկայում է, թե նրա հեղինակը եղել է իր դարի առաջադիմական գաղափարների, գիտության վերջին նվաճումների հետ, լրջորեն զբաղվել է գիտության ամենօրյա պրոպագանդով, համարելով դա ճշմարիտ լուսավորության անհրաժեշտ նախապայմաններից, կրոնական մտածողության դեմ պայքարելու հիմնական զենքերից մեկը։ Բանասեր Ռուզան Նանումյանին հաջողվել է պարզել, որ «Աշխարհի կազմածը և նորա հրաշքները» հոդվածը ազատ թարգմանություն է գերմանացի բնագետ Լուիս Թորասի «Der illusrirte Jungendireund» աշխատության երրորդ գլխից։ Նույն գրքի առաջին գլխի փոխադրությունն էլ կատարել է Ստ․ Նազարյանը և տպագրել դարձյալ «Հյուսիսփայլում» (տե՛ս Ռ Նանումյան, «Ստեփանոս Նազարյան», Երևան, 1978, էջ 283)։ Թե՛ Նալբանդյանը, թե՛ Նազարյանը բնագիտական այդ հոդվածները հարմարեցնելով «Հյուսիսափայլի» խնդիրներին, դրանք տպագրել են նոր խմբագրությամբ, փոխված վերնագրերով: էջ215, տ. 13...16 դարու մեջ չինական շարադրած մի բնապատում գրքի մեջ, որ ասվում է Բուն-լոռ-գան-մու,— անհայտ է: Թերևս չինական Գան-ֆու կոչված հանրագիտարանի աղավաղված ձևն է:
ՆԱՄԱԿ ԱՌ ՀՐԱՏԱՐԱԿՈՂԸ (էջ 225)
Տպագրվել է՝ «Հյուսիսափայլը», 1858, N 4, էջ 334-337, Մ. Նալբանդյանց ստորագրությամբ: