Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էջ 289, տ. 2. ...Րեդուտկալե—Փոքր, ռազմական բնույթի նավահանգիստ Սև ծովի արևելյան ափին, Խոփիի գետաբերանում, նախկին Քութաիսի նահանգում։ Սուխումիի և Փոթիի նավահանգիստների կառուցումից հետո կորցրեց իր նշանակությունը։ տ. 13 —15, ...նորա մոտ տեսա «Արշալույս Արարատյան» լրագրի մի քանի թերթերը, որոնց ամսաթիվը և համարը մոռացել եմ —Տե՛ս «Արշալույս Արարատյան», 1858, ապրիլի 18, N 569։ տ. 20—21. Եվս առավելի մեջ հիշելով միմիայն կաթողիկոսի անունը—Եւ ևս առաւելը հայ լուսավորչական եկեղեցում Ժամագրքում քարոզի պահին գործածվող դարձվածք է, որով լրացուցիչ հիշատակվում է աշխարհիկ կամ հոգևոր որևէ բարձրաստիճան անձի անուն՝ համապատասխան հայցումով կամ ողորմությամբ։ Էջ 290, տ. 13—14. ...այդ լուրերը հրատարակվել են «Հայաստանի Մեղու» 26 և 27 համարների մեջ —Հմմտ. «Մեղու Հայաստանի», 1858, № 26, 27։ Էջ 291, տ. 36. ...Քեապա—Հավանորեն Մեքքայում գտնվող մահմեդականների սրբազան տաճար Քաաբը, որտեղ և գտնվում է սրբազան Սև քարը։ Էջ 292, տ. 18 —19. «Յո՛ր կոչումն կոչեցար, ի նմին հաստատուն կացջիր» —Հմմտ. Առ կորնթ. Առաջին, է, 20։ տ. 27, ...գո՛նե այսուհետև պողոսանալով սրբեր յուր վերայից- Ակնարկում է Պողոս Առաքյալին, որը մինչև քրիստոնեություն ընդունելը մոլեռանդ հալածող էր քրիստոնյաներին, իսկ դրանից հետո՝ այդ վարդապետության եռանդուն քարոզիչներից մեկը։

ԹԵ ԻՆՉՊԵՍ է ԵՐԿՐԱԳՈԻՆԴԻ ՆԵՐՔԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈԻԹՅՈԻՆԸ

(էջ 293)

Տպագրվել է՝ «Հյուսիսափայլ», 1858,N 9, էջ 225—241, «Ն․․․․․․․․․․» ստորագրությամբ։ Որ այս սկզբնատառի տակ թաքնված է նալբանդյանը, այդ աներկբայելի է։ Ն-ից հետո դրված կետերի թիվը ճիշտ այնքան է որքան Նալբանդյանց անվան տառերի թիվը։ Բայց դրանից է՛լ ավելի կարևոր է հոդվածի լեզուն և ոճը։ Պետք է ենթադրել, որ այս հոդվածը ևս փոխադրություն է՝ վերցված ժամանակի «օտարալեզու կամ ռուսական աղբյուրներից։ Էջ 298, տ. 7. Օվիդիոսը պատմում է —Հմմտ. Овибий Назон, Метаморфозы,գլ. XV, տող 296—306։ Էջ 302, տ. 34. Փառավոր գիսավոր աստղը երևեցած է... պիտո է ստուգապես երևի 1857 և 1860 թվականների մեջ — Նալբանդյանի ժամանակ ենթադրվել է, որ 1264 և 1556 թթ. երևացած գիսաստղը նույնն է. ինչպես ցույց տվեց Նոելը իր դիսերտացիայում (Հաագա 1857), դա հավանական չէ։ Ահա թե ինչու անհիմն էր այն սպասումը, որ այդ գիսաստղը կերևա 1848, ապա և՝ 1857 — 60 թթ.։ Եվ իրոք, 1857 թ. մինչև 1860 թ. երևացած բոլոր 20 գիսաստղներից և ոչ մեկը չունի այնպիսի ուղեծիր, որը մոտ լիներ 1856 թ. գիսաստղի ուղեծրին։ Էջ 303, տ. 29. ...օրինակը շատ հեռի չէ, որպես Լիսաբոնը և ուրիշ քաղաքներ-1755 թվականին Լիսաբոնը կործանվել է աննախընթաց, ավերիչ մի երկրաշարժից։

424