Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/426

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ազգային առաջընթացին՝ մշտապես և անընդհատ «կենդանի կապակցություն» պահպանել հասարակ ժողովրդի հետ։ Այս հատվածում է, որ մեծ հրապարակախոսը, ընդգծելով ժողովրդին լուսավորելու կարևորությունը, պահանջում է հոգևորականությանը մեկուսացնել լուսավորության գործի ասպարեզից: «Նկատողությունք» հոդվածում առաջին անգամ հայ ընթերցողի համար նոր տեսանկյունից մեկնաբանվում էին ազգ, լուսավորություն, մտքի ազատություն, գաղափարական պայքար, բանավեճ և այլ հասկացություններ։ Հոդվածը մշակված և խորապես հիմնավորված էր՝ իբրև բուրժուազիայի զարգացման ժամանակաշրջանի հայ լուսավորական շարժման դեմոկրատական ծրագիր։ Դա ժամանակի հայ հասարակական կյանքի առաջին գիտական գնահատականն էր, ազգային ինքնաճանաչության մարզի առաջին առնական խոստովանությունը, «ապագայի լավության համար» ներկան բարվոքելու՝ մեծ հայրենասերի գործունեության ղեկավար սկզբունքը։ Էջ 313, տ. 1 — 2. դարձյալ պիտի պար գա Հերոդիադան —տե'ս Մատթ., ԺԴ, 3—12։ Էջ 317, տ. 32—35. Մեք մեր կողմից խոստանում ենք դնել մի օր մեր ազգի առաջև նորա հինգերորդ դարու հեղինակների գործերը-Նալբանդյանը չկարողացավ իր այս ծրագիրը գործի վերածել, եթե չհաշվենք Փարպեցու «Թուղթի» թարգմանությունը։

ՆԱՄԱԿ ԱՌ ՀՐԱՏԱՐԱԿՈՂԸ

(էջ 324)

Տպագրվել է՝ «Հյուսիսափայլ», 1858, № 11, էջ 428—438, Մ. Նալբանդյանց ստորագրությամբ։ Արտատպվել է՝ «Արևմուտք» (Փարիզ), 1859, Jfi 11,12 հատուկ ծանոթագրություններով։ Իր ունեցած քաղաքական նշանակությամբ և բուռն արձագանքով նալբանդյանի վերոհիշյալ նամակը առանձնակի տեղ է բռնում նույնիսկ «Հյուսիսափայլի» պատմության մեջ։ Բավական է ասել, որ այս նամակով զբաղվեց ոչ միայն հակառակորդ մամուլը, այլև էջմիածինը և III բաժանմունքը, և քիչ էր մնում, որ այն պատճառ հանդիսանար «Հյուսիսափայլի» փակվելուն։ «Մեղու Հայաստանին» տպագրեց Ստեփան Պալասանյանի՝ «Հյուսիսափայլի» օրագրին 11-երորդ համարին մեջ տպված պ. Նալբանդյանցի նամակին վրա դիտողությունք» հոդվածը (1859, № 10)։ Նալբանդյանը դրան պատասխանեց ընդարձակ մի հոդվածով, որ շարվեց «Հյուսիսափայլի» համար, բայց արգելվեց գրաքննության կողմից (տե՛ս Ստ. Նազարյանի՝ Աբել Մխիթարյանին գրած 1860 թ. մայիսի 7-ին նամակը. Ստեփանոս Նազարյան, Նամականի, 1969, էջ 231 )։ Բայց Այվազովսկին և յուրայինները չէին կարող բավարարվել մամուլի գրչապայքարով, այնքան ուժգին և դիպուկ էր հարվածը։ 1858 թվականի դեկտեմբերին Այվազովսկին ներքին գործոց մինիստր Ս. Ս. Լանսկոյին է դիմում հատուկ մի նամակով։ Ստանալով նամակը, ներքին գործոց մինիստրը 1859 թ. հունվարի 28-ին մի գրությամբ դիմում է լուսավորության մինիստրին և, շարադրելով Այվազովսկու դիմումի բովանդակությունը, պահանջում է տեղյակ դարձնել այն միջոցառումների մասին, որոնք կձեռնարկվեին «Հյուսիսափայլի» և Նալբանդյանի դեմ։ Ժողովրդական լուսավորության մինիստրը, ստանալով Լանսկոյի այս դրությունը, քննություն է բաց անում «Հյուսիսափայլի» շուրջը։ 1859 թ. փետրվարի 28-ի դրությամբ

426