Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

րին և առհասարակ արևելյան ազգերին։ Նորա անսանձ երևակայությունը փոքր առ փոքր հանդարտեց, երևեցավ նորա մեջ մտածողություն և անապատականը դարձավ քաղաքագետ (politicus), դարձավ հիմնադիր մի հզոր կարգի։ Լոյոլան տեսանելով Քրիստոսի դատարկ գերեզմանը իսկույն հասկացավ, որ միմիայն խելքի զորութենով կարելի է ազգերը դեպի այս կողմ քարշել երկրպագության համար։ Այս օրից ահա նորա գաղափարը կազմած է, կարգը (systema) պատրաստ, այս օրից կամքը ստացավ յուր հատկացյալ պաշտոնը։ Բայց Լոյոլան ոչինչ ուսումն չունի, հազիվ զիտե գրել և ընթեռնուլ։ Ի՞նչ փույթ. մի քանի ժամանակից հետո բոլորը կիմանա։ Արդարև, արձակյալ կապիտանը, ապիկար զինվորը թողնում է յուր օդեղեն գաղափարները, վերադառնում է Սպանիա և նստում է Բարսելոնի և Սալամանկայի դպրոցների աշակերտական նստարանների վերա։ Մանրեզի անապատականը, Քրիստոսի գերեզմանի ոգևորված ուխտավորը ուսանում է երեխաների հետ միասին քերականություն. լարում է յուր զորությունքը, որ ուսանի լատինի լեզվի հոլովմունքը և խոնարհմունքը... Բայց Բարսելոնյան դպրոցից շատ փոքր օգուտ ստացավ նա. երբ վարժապետը մեկնում էր նորան լատինի քերականության կանոնները, նորա երևակայությունը պատկերացնում էր զանազան բաներ։ Վերջապես, Բшրuելnնnւմ երկու տարի մնալուց հետո, գնաց Սալամանկա՝ այնտեղ համալսարանում դասեր լսելու համար, ուր և սկսեց քարոզել փողոցներում և հրապարակներում։ Նա ո՛չինչ չգիտեր. ուսել էր ո՜վ գիտե ինչ աստվածաբանություն. բայց խոսում էր այնպիսի հավատով, այնպիսի ոգևորությամբ, որ ժողովուրդը խուռն բազմութենով հավաքվում էր նորան լսելու, մինչև անգամ երկու երևելի տիկիններ համոզվելով նորա քարոզներից՝ ծպտյալ կերպարանքով ման էին գալիս նորա քամակից, և գտանվում էին նորա աշակերտների համարում։ Այս պատճառով նորան հափշտակեցին և բանտ դրեցին։ Նա դուրս չեկավ բանտից, մինչև երկու տիկինները ետ չդարձան տուն։ Բացի դորանից խուզարկու ատյանը սկսեց հետևել նոցա քամակից։ Դոմինիկյան աբեղաները, նախանձելով Իգնատիոսի հառաջադիմոթյանը և սիրելի լինելուն ժողովրդի մեջ, մի անգամ հրավիրեցին նորան յուրյանց վանքը։ Վանահայրը մի քանի աստվածաբանական հարցմունք առաջարկեց, իհարկե նա ոչինչ չկարողացավ պատասխանել, և ի՞նչպես կարող էր պատասխանել, մինչդեռ ոչինչ չգիտեր։

92