Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ոչ բուն Հայաբար, այլ օտարի հետևելով, որպես «ի հետևումն հրամանի» և այլն։

Ժամանակ չունեի բոլոր գիրքը կարդալու. մոտ իբր 60 երես կարդացի շարունակ, մնացածը տեղ տեղ, ինչպես պատահեցավ։ Բայց ինչ որ կարդացի, կարդացի կատարյալ ուշադրությամբ, այնպես որ կարող եմ մաքուր խղճմտանքով հայտնել իմ կարծիքը։

Գրքի բովանդակությունը և բնավորությունը նույն է, ինչ որ առաջին հատորի ժողով մակագրերի, որ կարելի է ասել, միմիայն անսխալ մասն է այդ աշխատության, ըստ որում հեղինակը ոչինչ չէ հավելացուցել յուրյանից։ Բայց այն տեղերում, ուր հեղինակը յուր գտած արձանագրությունքը և մակագիրքը մեջ բերելուց հետո սկսանում է ծանոթություն տալ որևիցե տեղի կամ քաղաքի պատմական, տեղագրական և բնական մասների վերա, կամեցել է ավելի որոշ ցույց տալ յուր անկախությունը, և այն բանի մեջ է նորա առաջին և գլխավոր սխալը։

Չէ կարելի առանց ծիծաղելու կարդալ, մինչ հարգի հեղինակը յուր կցկտուր հիշատակարանքը, որ բոլորովին խորհուրդ չունին պատմության համար, շփոթում է պատմական հնախոսության հետ. երևի մտածում է, թե յուր գործը պատկանում էր հն ախ ո и ութ յան ։ Այդ կողմից հեշտությամբ կարելի է հանգստացնել նորան, որ ոչինչ հարակցություն չկա յուր աշխատության և պատմական հնախոսության մեջ, որ մի քար գտանելով, ոչ եթե ողբում է հիշելով շինվածքի ամբողջությունը, որի կազմությանը պատկանում էր գտած քարը, այլ քննելով նորա վերայի և աննշմարելի գծերը, մեկնում է այդ ժամանակի ճարտարագիտության և գեղեցկագիտության հոգին և այլն։

Բայց արգո հեղինակը, ամենևին ուշ չդարձուցանելով այս բաների վերա, չտեսանելով յուր աշխատության թուլությունը, դեռ նվիրաբերության մեջ գրքի ճակատում գրում է «զի եթէ ի սակաւատառ հնամաշ դրամոց և ի կեղակարծ նոցունց դրոշմատիպ պատկերաց իմաստունը շահս մեծ քաղեն ի լոյս աղօտալոյս մտաց պատմութեան, ապա ո՞րքան ալելի և առատաձեռն նիւթ մ ատակարարեսցի մերոյ պատմ ութեան, եթէ ոք աշխատութիւն յանձն առեալ անդուլ հետամուտ եղիցի ամենայն հանգամանօք ուշադրութեամբ անցուցանել ի գիր զամենայն դեռ կանգուն շինուածս նախնեաց և ղաւերակս տաճարաց, վանօրէից, քաղաքաց, շինից, ամրոցաց, կամրջաց, բրգանց, աշտարակաց և նմանեաց»։

Անխորհուրդ և սերտած բառեր, որ շարել է միմյանց քամակից. մինը հարցանե, թե հայոց պատմության ո՞ր խնդիրը պիտի պարզեր այդ բուրգերի մակագիրը կամ ովի'ն քանի պատարագ տրվելու հիշատակարանը։