և սահմանվում է նախ և հառաջ, տարու զանազան եղանակների մեջ քանի օրերով ծանրաչափի և ջերմաչափի գործադրությամբ, որպեսզի կարելի լինի սահմանել օդի ճնշողության և ջերմության ընդհանուր և միջակ թիվը։ Երկրորդ, էլեկտրաչափով քննելով օդի էլեկտրականության չափը կամ որպիսությունը, որ մեծ ազդեցություն ունենալով ջլերի վերա, հետևաբար մեծ խորհուրդ ունի մարմնի շնչական կյանքի վերա, հատկապես ներգործելով շնչառության վերա և թոքերի միջնորդությամբ հարակցություն ունենալով նույնիսկ արյունի հետ, որ է աղբյուր կենդանության։ Երրորդ, քիմիաբար լուծանելով օդը, հասկանալու համար, թե ի՜նչ գազերից էին բաղկացած, արդյոք բնական կերպով ազոտից և թթվածինից․ և սոցա հարաբերությունը էր որպես 21:79, թե այլապես, կամ թե կային ուրիշ գազանման մարմիններ։ Արդյոք գիտե՞ արգո հեղինակը, որ թե 100 չափ օդի մեջ ավելի լինի թթվածինը քան թե 21, նույնպես վնասակար էր առողջության, չափազանց միանալով ածխածինը արյունի հետ, որպես և պակաս լինելով և թողնելով չայրված ածխածին արյունի մեջ, դորանից պիտի հառաջանար արյան թանձրություն, շնչառության ստիպանք և կարճություն։ Չորրորդ, քննվում է օդը, քննելով մի որոշած տեղի շրջակայքը և նոցա հատկությունքը և որակությունքը, որ անմիջապես ազդեցություն ունեին օդի վերա. զորօրինակ անտառները, բուսականքը, լիճերը, ճահիճները և առհասարակ այն բաները, որոնցից ենթադրվում էր թե լինում է շատ արտաշնչություն, քիմիաբար լուծանելով այդ արտաշնչությունքը և քննելով նորա բաղկացական տարերքը։ Մի մարդ, որ չդիտեր ֆիզիոլոգիա, որ չդիտեր, թե ի՜նչ պաշտոն ունի կատարելու օդը մեր շնչական կյանքի հարատևության մեջ, այն վերոգրյալ բոլոր բաները ևս օրինավոր քննելով, չէ կարող սահմանել օդի օգտակարությունը և վնասակարությունը դրականապես։ Հարկավո՛ր է, որ այդ մարդը իմանա հառաջուց, թե ինչ տեսակ օդ ինչ բաղադրությամբ և ինչ չափով տարերքի հարկավոր էր, առողջ մարմնի առողջությունը շարունակ պահելու համար, որպեսզի յուր կատարած փորձերի արդյունքը համեմատելով այս գաղափարի հետ, կարողանա դատել և վճռել օդի վնասակարությունը կամ օգտակարությունը։ Հեղինակը, յուր գործի մեջ նոր ապացույց է տալիս մեզ յուր անսահման իրավունքներին, որից օգուտ էր քաղում։ Խոսելով Նոր Նախիջևանի վերա, խոսելով եկեղեցիներում գտանված գրչագիրների մասին, ասում է (տե՛ս երես 460). «Ի բազմաթիւ աւետարանաց զմինն առէ ընդ իս, ըստ որում արտադրեալ էր յիսկական ձեռադրէ Սրբոյն Սահակայ
Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/141
Արտաքին տեսք