Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Փարիզում վաճառականության և երկրագործության դպրոցների մեջ ավարտելով յուր ուսման ընթացքը, պարապում է ներկայումս առևտրական գործողությամբ։ Այս պարոնր ընկերանալով պ. Գռեյլ (Grelle) ֆրանսիացու հետ կատարում է վաճառական աշխարհում մեծակշիռ գործեր։ Այս երկու ընկերակիցքը ունին վաճառական տներ Փարիզում և Կոստանդնուպոլսում։ Քառասուն տարուց ավելի տևում է Գռեյլի վաճառական տունը և շահած է բոլոր Եվրոպայի և Ամերիկայի վաճառական տների հավատը։

 Ազգային վաճառականը ուրևիցե կարող են ամենայն ապահովությամբ գործ կատարել այս տան հետ․ մանավանդ նախիջևանեցոց օգտակար էր այս տունը, որին գործակից էր մի ազգասեր հայ։ Եթե շատ ցորյան կամ այլ ապրանք ուղարկվելու լինի Եվրոպա Մարսելի վերայով, այդպիսի դիպվածում պ. Թյույսյուզյանը և պ. Գոեյլը պատրաստ են մի աոանձին տուն բանալ Մարսելում։ Ահավասիկ պ. Թյույսյուզյանի հասցեն։          50, Boulevard ce Sebastopol, Paris, M. Tuysuzian.                     
 Ամենայն հոգով ցանկանում ենք, որ մեր ազգային եղբայրակիցների մեջ բացվին զանազան կապակցությունք։ Մի բարոյական կապակցություն, մի բարոյական ընկերություն ավելի հիմնավոր է և հաստատ, եթե հարակից լինին նորան այնպիսի հանգամանք, որ աղբյուր էին և նյութական շահաստացության. այս խնդրին կարող է կատարելապես պատասխանել առևտրական կապակցությունը։ Ես միանգամ Հիշատակարանիս մեջ (1858 օգոստ  [ոս ] Հյուս [ իսափայլ]  Հ.[ ամար] 8) խոսելով Նախիջևանի հացի, յուղի և երկաթի վաճառականության մասին, հայտնել էի իմ խորին ցավակցությունը այն բանի վերա, որ նախիջևանեցի արգո վաճառականը անմիջական հարակցություն չունենալով Եվրոպայի հետ հարկադրված են հնազանդվիլ եվրոպական վաճառական տներին, որ գտանվում են Ռոստով և Նախիջևան քաղաքների մեջ։ Ինչպես մեզ քաջ հայտնի է, պ. Թյույսյուզյան ազգայինը պատրաստ է բանալու ամենայն տեսակ հարակցությունք և յուր հետ գործ կատարել կամեցողներին միշտ հայտնել ապրանքի գները և հարկավորութենների քանակությունքը։ Մանավանդ հարմարություն կա մեր հայ վաճառականներին, որ կարող են հայ լեզվով թղթակցիլ, մինչդեո օտար տների հետ գործ ունենալու Ժամանակ պիտի նեղություն կրեին լեզվի կողմից։                 
 Այդպիսի վաճառականքը պ. Թյույսյուզյանի հետ առաջին անգամ ծանոթացնելու և ավելի մանրամասն լուրեր և ծանոթությունը, առևտրա