առնուլ, հեղինակ մատենկանս սնեալ և դաստիարակեալ ՚ի պապակականութեան, ինքնին հատուցեալ բարբարոս բռնակալութեան հարկս ստկականս, և ՚ի կոյր հնազանդութեան ժողովրդեան որ առ հոգևորսն՝ զքրիստոնէութիւն տեսեալ․ զայն ամենայն գաղափարս և ՚ի Հայս նկրտի ՚ի ներս մուծանել։ ՈրպԷս տեսանի և յայսմ (երես 79), մինչ պատուիրանազանցութիւն համարի, եթէ ուրուք չիցէ պաշտեալ զկիրակէն, առանց ստանալոյ առ այդ դրժողութիւն զբացարձակ հրաման յօրինաւոր առաջնորդաց։ Սրբել զօր շաբաթուց, կացուցաւ առ Մովսիսիւ։ Քրիստոս բազում ուրեք ելոյծ զշտրաթսն, որպէս տէր շաբաթուց և դատապարտել կամելով զարտաքին և զանխորհուրդ խաբեութիւն դպրաց և փարիսեցւոց։ Քրիստոնէութիւնն յաաւուրց անդի նախկին աւետարանչաց ընկալաւ զտօնն շաբաթական, «և կարգեցին սուրբ առաքեալքն և եդին հաստատութեամբ, սուրբ առնել զմիաշաբաթն ՚ի շաբաթու», և այս կրկին խորհրդով. մի՝ զի տօնն քրիստոնէից որոշեսցի ՚ի Հրէից, երկրորդ՝ զի յիշեսցի և պատուեսցի նովին յիշատակ կենարար յարութեան Տեառն։ Պահել զկիւրակէ ընդունիմք և պաշտեմք իսկ զկարգդ, թէև ո՛չ նովին նեղսրտութեամբ, որպէս փարիսեցիքն, մինչև զկայ առնուլ ՚ի գնալ զճանապարհ, այլ գիտակցութեամբ, եթէ արժան է, առ վայր մի թողեալ զմարմնականսն զԱստուծոյ և զԱստուածայնոցն խորհել, սապէս գիւր առնելով շատ այն է տաժանեալ մարմնոյ ընդ բազմապատիկ ծառայութեամբ, որ ՚ի հայթհայթանս հանապազորդն հացի հարկիմք ծառայել: Որպէս զիարդ և իցէ, օրէնս այս համազօր է վասն անձնիւր անդամոց Քրիստոսեան եկեղեցւոյ-քանզի մկրտելոյն ՚ի Քրիստոս չի՛ք խտիր։ Պատուիրանք քրիստոնէութեան ո՛չ թուլանան վասն որոց սպասահարկեն Աստուածային բանին, յար և նման այսմ ոչինչ աւելի ծանրանան վասն սոսկականաց։ Թողումք զի հակառակն ուսանիմք յառակացն Քրիստոսի ՚ի շատ խնդրելն, որում շատ տուաւ։ Եթէ այսպէս իցէ, որպէս և է ստուգիւ՝ զիա՞րդ ապա զանցանել զպաշտելիութեամբ կիւրակէի չունիցի համարիլ ՚ի մեղս, եթէ ունիցի ոք առ այն զներողութիւն առաջնորդին. Մի՛թե եկեղեցին մեր ընդունի՞ զայլ հիմն, քան զոր եդ Յիսուս Քրիստոս, արեամբ իւրով զդաշն ուխտին վաւերացուցեալ. միթե մե՞ծ ճանաչի առ մեզ առաջնորդն քան զեկեղեցին և քան զպատուիրանն սրբեալ ՚ի դարուց ժամանակաց, մինչդեռ հարքն առաջինք ընդ ամպովն ՚ի Սինա ընղունէին զկոփածոյսն։ Եւ զիա՞րդ իշխէ աբեղայ ոք, յինքէնէ անուանեալ ծայրագոյն վարդապետ (ո՞վ ետ զիշխանութիւնդ, և ո՞ւր կատարեցաւ կարգն) զօտարոտի գաղափարս ՚ի ներս սերմանել, զօրացուցանել թևակոխեալ զխոշոր ազդեցութիւն հոգևորաց
Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/239
Արտաքին տեսք