Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բաժանում էր երեք տեսակ, оդական, շնչական և դիվական. ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․

Մեր գրությունը ընդհատվեցավ մի պարոնի ներս մտանելով մեր սենյակը, այդ պարոնը տեղյակ էր մեր տհաճության, պ. Չամուռճյանի այս գրվածքի վերա, այլև գիտեր, որ լռելու չե՛նք, բարեմտութենից շարժված եկել էր մեզ մոտ, աղաչելու, որ բան չգրենք այդ հատվածի վերա, ահացուցանելով և սպառնալով մեզ բոլոր դժոխքի արհավիրքը։ Երբ, կատակ համարելով, մեր բարեկամի խոսքը մերժեցինք, այն ժամանակ ցույց տվեց նա մեզ մի պաշտոնական թղթի պատճեն, որի բնագիրը ուղղվել է պ. Չամուռճյանի վերա։

Ահավասիկ պատճենի պատճենը։

Ոստիկանություն
Արտաքին գործոց
Բաժին հայկական

Ամենահպատակ Տեր

Ձեր, անզուգական Երևակ հանդիսի 85 համարի՝ երես 7, ծանոթության մեջ, ցույց տված հոյակապ ծառայությունը ժխտել՝ ընդդեմ էր Նորին Մռայլության Տեր Բեհեղզեբուղի քաղաքական սկզբունքներին, որով նորա թագավորությունը ամենափառավոր և անսայթաք կերպով կառավարվում է աշխարհի ստեղծագործութենից հառաջ։

Երբ Ձեր հոդվածը, Մոլորության Ոստիկանի ձեռքով՝ հանդիման եղավ Տեր Անդնդապետին, Նորին Մռայլությունը ուշադրություն դարձուցանելով, որ այս ներկայումս տարածված տգետ փիլիսոփաների քարոզության մեջ, Դուք միայն, որպես «ձայն բարբառոյ յանապատի» երևեցաք մեր իշխանության զորավիգ, ուստի մի կողմից Ձեզ վարձատրելու, իսկ մյուս կողմից ուրիշներին խրախուսելու համար, որ հետևին Ձեր ամենահպատակ օրինակին, հավիտենական կամոք հաճեցավ շնորհել Ձեզ՝ Արուսյակի առաջին կարգի ասպետությունը, որի նշանը պիտի գտանեք այս ծրարի մեջ։

Այո՛, ամենահպատակ Տե՛ր, մեր իշխանությունը, շատ անգամ, պաշտոնական շրջաբերականներով քարոզած էր աշխարհին, թե առանց մեր իշխանությունը խոստովանելու, առանց մեր զորության և ազդեցության հավատալու, ընդունայն է հավատը դեպի մեր թշնամին — Քրիստոսը․ բայց Դուք առավել քաջ հանդիսացաք այս վսեմակա՛ն ասպարիզի մեջ, վկա բռնելով Ձեզ նույնիսկ Գործք Առաքելոցը, որին մոտենալու մեք չունեինք իշխանություն։