կամ ապականվի յուրյանց տունը, որի մեջ բնակվում են. ի՛նչ խղճմըտանքով ուրեմն աշխատում են մի այդպիսի ապականություն պահել եկեղեցու մեջ, որ մի նվիրակա՛ն սրբություն է, ուր հավատում ենք, թե սերովբեներ սպասավորում են ահավոր աստուծո, որի առաջև սոսկալի Հանցանքներով դրոշմված մի անձն պիտի Հանդգներ Քրիստոս պատարագել յուր և ներկա ժողովրդի դատապարտության համար։
Զարհուրելի՜ սրբապղծություն։
Հոգևոր անձինք, եթե մինչև այժմ յուրյանց անձը համարել են ազգին անպատասխանատու, Թող այժմ սովորին Համոզվիլ, թե պատասխանատու են. թող սովորին այս գաղափարին, թե հոգևորականք են ազգի համար և ոչ ազգը հոգևորականների համար, ազգը ժառանգություն տրված չէ Պողոսին կամ Նիկողոսին, որ ինչպես կամենան այնպես խաղան ազգի հետ։
Հոգևոր անձինք, որ արժանի էին դատապարտության, շատ անգամ անպատիժ են մնացել, որովհետև յուրյանց դատը վարում էին յուրյանց նմանների ձեռքով։ Այդ շատ սխալ դրություն է, ամենևին հակառակ նվիրելու ձեռնադրության պայմանին։
Այո՛, կարգը տալիս է եպիսկոպոսը, բայց ի՛նչպես։ Եպիսկոպոսը այդ բանում մի տնտես է, մի մատակարար շնորհքի, որ ուրիշ կերպով չէ կարող տալ, եթե եկեղեցին չխնդրե և չվկայե նվիրելու արժանավորությանը, իսկ արդ, ո՜վ է եկեղեցին, ո՜չ ապաքեն հավատացյալների բազմությունը անխտիր։ «Աստուածային և երկնքյւոր շնորհ, որ միշտ լնու գպէտս սրրոյ սպասալորութեան առաքելական եկեղեցւոյ, կոչէ (զայս անուն) սարկաւադս ի и արկաւա գութ են է ՝ի քահանայութիւն, սրբոյ եկղեցւոյ ՚ի սպասաւորութիւն,՝ըստ վկայութեան անձին իւայ՝ և ամենայն ժոդովրդեանս»; քարոզում է խարտավիլակը երեք անգամ, և ժողովուրդը կրկնում է երեք անգամ «արժանի է»։ Հերիք չէր այս, ինքը եպիսկոպոսը ձեոք դնելուց հառաջ վերստին կրկնում է «Աստվածային և երկնավոր շնորհը)), և վկա բռնելով նվիրելու և ամենայն ժողովրդյան վկայությունը, դնում է ձեռքը նվիրելու գլխին։
Եվ ի՜նչպես, մի՜թե ձեռնադրությանը գործակից չէ՞ եկեղեցին — ժողովուրդը, նա չէ՞ աղոթում։ Լսենք եպիսկոպոսին։ «Ես դնեմ ձեռս ի վեր այ սորա և դուք ամենեքին աղօթս արարէք, որպէս գի արժանի լինՒտՒ սա զաստիճան քահանայութեան անարատ պահել և այլնյ»։ Ահա այն պայմանքը, որի վերա նվիրյալը ստանամ է քահանայության աստիճանը, և եթե մի սոսկական անձն քահանա է դառնում, «ըստ