Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չորրորդ տետրակը (տպած Մոսկվա, 1858)։ Ահավասիկ կատարում եմ իմ խոստմունքս. այս նամակիս հետ ուղարկում եմ մի փոքր տետրակ, որի մեջ գրել եմ իմ դատողությունը պ. Հովհաննիսյանի Նոր քնարի և առհասարակ ազգային երգ անունով աշուղների գրած կամ ասած բաների վերա ընդհանրապես, իսկ սույն այդ Քնարի չորրորդ տետրակի և մանավանդ նորա հառաջաբանի վերա մասնավորապես[1]։}}

Այստեղ չկան նորությունք, որոնց մասին կարողանայի ծանոթություն տալ ձեզ. վարում եմ մի ձանձրալի և միօրինակ կյանք։ Շատ անգամ սրտիս նեղութենից գնում եմ ծովի ափը և տեսանելով Սև ծովի սպիտակ փրփուրները, որ շատ հեռի տեղերից երևում են ալիքների գագաթի վերա, և որոնք ազատությամբ շարժվում են հետ և հառաջ, ակամա երանի եմ տալիս մինչև անգամ այդ անշունչ էակի անգիտակից ազատությանը։

Սև ծով ասացի, միտքս եկավ. նորերումս այդ ծովի մեջ, մի նավ անցանելով Սինոպի առաջևից նստավ ցամաքի վերա։ Երբ մի այլ նավից օգնություն ստանալով դուրս եկավ այդ վտանգավոր դրութենից, նավապետը նկատեց, որ մագնիսյան սլաքը ընդունեց ամենևին այլ ուղղություն, քան թե սովորականը։ Այս բանը լինելով մի նորանշան երևույթ, նավապետը ծանոթություն տվեց Սինոպի ծովապետին, որ իսկույն մի նավ ուղարկելով հանդերձ բանագետ մարդերով, տեղեկություն ստացավ, թե արդարև նավը մոտենալով այդ տեղին, մագնիսյան սլաքը սկսում է դողդողալով փոխել յուր ուղղությունը և հեռանալ հյուսիսային բևեռից։ Այս բանի մանրամասն քննությունը հանձնվելով գիտնական բնագետների ստուգվեցավ, որ այդ տեղերում ծովի տակին կան շատ երկաթահանք, և մագնիսաքար, որ պատճառում էին այդ ազդեցությունը մագնիսյան սլաքի վերա։

Ոչինչ այլ բան չունիմ առ ժամս ձեզ գրելու, մնացեք բարյավ մինչև ցմյուս նամակս։ Ցանկալով ձեզ ողջություն և հաջողություն, մնամ ձեզ միշտ բարյացակամ եղբայր,

Ս. Խ. Շահբեգ

Ես շատ շնորհակալ եմ այս պարոնից, դա միշտ կերակուր, է տալիս իմ Հիշատակարանին։ Անցյալները գրում էր մի պարոնի տեսությունը

  1. Հետևյալ ամսատետրակներից մինի մեջ կհրատարակեք պ. Շահբեգի դատողությունը մեր նկատողությամբ հանդերձ այդ դատողության վերա։ {{Աջաթև|Ծան. հրատարակողի կողմից։