Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նաև դերասանը։ Հպարտության երևեցած օրից կը դադարի դերասանի մեջ հառաջադիմության ձգտողությունը այն կետի վերա, ուր հասած էր. մինչդեռ դերասանը և դերասանուհին, մինչև յուրյանց ասպարեզի կատարածը պիտի որ հառաջ դիմեն, պիտի որ կատարելագործվին։

Քաղցր է մեզ հուսալ, որ արգո դերասանք, նույնպես, օգուտ քաղեն հասարակության ընդունելութենից և աշխատին անարատ պահպանել յուրյանց կոչումը վերոգրյալ պատճառների համար։ Մենք մեր գոհությունը և շնորհակալությունը միահամուռ հայտնում ենք բովանդակ խումբին, որի մեջ տեսանում ենք քանքար խոստացող հույսեր։

Հույս ունինք թատրոնական վերատեսչության կողմից, որ նա մասնավոր ուշադրություն դարձնե Ա. Թատրերգությանց լեզվի մաքրության, հստակության և միության վերա և Բ. ներկայացնելի Թատրերգությանց ընտրության և Թարգմանության վերա։ Ոչ ամենայն Թատրերգ, որ կարող է երևիլ որևիցե եվրոպական քաղաքներում, հարմար է հայկական բեմին, ոչ ամենայն եվրոպական դարձված հում-հում թարգմանվելով կարող է հայանալ։

Հայոց ազգի ընտանեկան կյանքը խեղճ է ինչպես մի ասիական ազգի կյանք, բայց խեղճությունը դեպի թշվառություն կը փոխվի, եթե եվրոպական ընտանեկան բարքի զեխությունքը և ավերանքը, որպես քաղաքակրթության հատկությունք, պատվաստվին հայկական ընտանիքի վերա։

Վերջին աստիճանի քնքուշ է Թատրերգությանց ընտրությունը. վերջին աստիճանի զգուշության կարոտ, մանավանդ անցանելու ժամանակ այն ժայռերի մոտից, ուր գահավեժ ընկավ ֆրանսիական ընտանեկան կյանքը։

Հույս ունինք նույնպես, որ ազգային թատրոնի սկզբնապատճառքը մասնավոր ուշադրություն դարձնեն և աշխատին վերցնել այն բաները ևս, որ կարող էին կամ առիթ լինել որևէ անկարգության, կամ վայրապար վաստակեցնել հանդիսականքը, ինչպես պատահեցավ «Երկու մոռացկոտների» Ժամանակ և այն, դերասանների յուրյանց պաշտոնը տարապայման դանդաղկոտությամբ կատարելուց, որով արարվածը չվերջացած գրեթե բազմության մի մասը գնաց. քանզի կես գիշեր էր։ Այսպիսի գործեր կարո՜ղ էին մեծապես վնասել նոր հիմնված թատրոնին։

Եվ մանավանդ թե տեղիք տալ տկարամիտ մարդերի, փոխանակ յուրյանց դժգոհությունը նույնիսկ կարծեցյալ անկարգության ընդդեմ ուղղելու, փոխանակ յուրյանց մի վիշտ հասուցանողից բողոքելու (եթե կար), թշնամանք տեղալ բովանդակ թատրոնի վերա, նախատել մարդիկ