Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամսին այլ օրագիրները զբաղված են յուրյանց գործերով և լուսածնունդ զավակներից չեն պահանջում, որ քսակները բանան ազգօգուտ հատուցմունքի համար։ ճռաքաղի հրատարակիչքը լավ հասկացել են բանի որպիսությունը։ Եթե նոցա ամսագրի հրատարակությունը սկսաներ մյուս օրագրերի հետ միասին, այնուհետև լուսածնունդ զավակներին մեծ ծանրություն կլիներ։ Վատ չէին ընթանալու մեր օրագիր հեղինակները, եթե հետևեին այս գեղեցիկ օրինակին, և ամենայն հրատարակիչ ընտրեր յուր համար մի որոշ ամիս, որպեսզի ամենեքյան միասին չթափվեին լուսածնունդ զավակաց անբախտ գլուխների վերա։

Վերջապես թո՛ղ գերապատիվ Մագիստրոսը ներե մեզ վեհանձնաբար, մեր կարծիքը հրատարակելու համար նորա աշխարհաբար լեզվի վերա։ Մեք ոչ միայն ոչինչ թշնամություն, ոչինչ ատելություն և նախանձ չունենք դեպի նա, այլ դորա հակառակ և սիրող ենք նորա գրաբար աշխատասիրութեններին. միայն խնդրում ենք նորան մեր սիրելի ազգի օգտի համար, հրաժարվիլ ամենևին այն «նոր չմշակեալ» աշխարհիկ լեզվից, որ ինքը անվանում է «ախազուր, տգեղ, թոյլ, անհեթեթ և զուրկ ի կարի կարևորացն կանոնաց ուղղախօսութեան»։ Աշխարհիկ լեզվով գրելու շնորհը չէ տված նորան. թող հին բարբառով օգուտ բերե սուրբ եկեղեցվոյ Հայաստանեայց և լուսածնունդ զավակաց նորին։ Արարածների հայրը մի մարդուն երկու երեք շնորհներ չէ կամեցել տալ. ումեմն ի հոգվույն տվյալ է բան իմաստության, այլում բան գիտության, այլում շնորհք բժշկությանց. մի՞թե ամենեքին շնորհս բժշկության ունիցին․ մի՞թե ամենեքյան ի լեզուս խոսիցին. մի՞թե ամենեքին թարգմանիցեն։

Մեծապատիվ կոմս,
Հաճեցեք ընդունել ամենանվաստ ծառայությունը
Սարգսի Տեր Միքայելյան Վարշամյանց: