Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է Փարիզ, հիմնում մասնավոր բուժարան և մեծ հաջողության հասնում։ Շուտով, սակայն, ֆրանսիացի նյարդաբանների հանձնաժողովը Մեսմերի տեսությունը և բուժման մեթոդները քննելուց հետո հանգում է այն եզրակացության, որ Մեսմերը սովորական հիպնոզացնող է։ Մեսմերը թողնում է Փարիզը և հեռանում, իսկ մեսմերիզմը, կորցնելով իր հմայքը, զանազան անձանց ձեռքին դառնում է ամեն ինչ բուժելու, ամեն հիվանդություն գուշակելու և կանխելու մի «մեթոդ»։ «Հիշատակարանի» գրվելու ժամանակ, 1850-ական թթ. վերջերին, այն վերջնականապես վերածվել էր պարզունակ գուշակությունների մի անլուրջ «ուսմունքի»։

Էջ 98, տ․ 30. ...մի թափառական գազանանոց — Փոքրիկ այս ֆելիետոնը, մեր կարծիքով, ուղղված է Գաբրիել Այվազովսկու դեմ։ Թափառական գազանանոց ասելով՝ Նալբանդյանը նկատի ունի Այվազովսկու «Մասյաց աղավնի» ամսագիրը, որը 1858-ի վերջին արդեն վճռված էր փոխադրել Թեոդոսիա։ Գազանանոցի մուտքի վճարը (կես մանեթ) հավասար է «Մասյաց աղավնու» բաժանորդագնին, որը Ռուսաստանում կազմում էր 6 ռուբլի (յուրաքանչյուր համարը՝ 50 կոպեկ)։

Շեշտելով այն հանգամանքը, որ գազանանոցի կենդանիներն արհեստական էին, Նալբանդյանը բնութագրում է թերթի աղքատիկ բովանդակությունը։ Այդ միտքը նա ավելի է ընդգծում, խոսելով հասարակ արագիլի կամ մսրահավի մասին (հնդկահավ), որը շպարվելով՝ գազանանոցում ներկայացվում էր իբրև մանուկ կազվար (թռչուն՝ ջայլամների ցեղից. ապրում է Հնդկաստանում և հյուսիսային Ավստրիալիայում)։

Նկատի ունենալով Այվազովսկու նենգությունն ու նրա ամսագրի աղավնի անունը, նալբանդյանը բացականչում է. «Ինչպես կարելի է, որ արագիլը կամ մսրահավը թեև ծածկված էին վահանի տակ, չհայտնեին յուրյանց ինչ լինելը»։ Մեզ թվում է, այստեղ նույնպես անմիջական կապ պետք է տեսնել հիշյալ ֆելիետոնի և Եզյանի հոդվածի միջև, որը գունազարդում էր Այվազովսկու գիտական և հրապարակախոսական գործունեությունը։

Էջ 104, տ. 20. ...Գալիս է իմ մոտ ծանոթներիցս մինը, որին դուք չեք ճանաչում - Հավանորեն, նկատի ունի իր մտերիմ ընկեր Անանիա Սուլթաշահին։

Էջ 108, տ. 31-33. Այս թանը պատուհեցավ... Միքայել Հարությունյան Սաեփանյանց մեծարգո պարոնի տանը — Մոսկովաբնակ հայ վաճառական Միքայել Ստեփանյանցը հայ բանաստեղծ, լրագրող, հետագայում հոգևորական գործիչ Ստեփան Ստեփանյանի (Խորեն Ստեփանե) եղբայրն էր։ նա ժամանակի ազատամիտ հայացքներով օժտված գործիչներից էր, որի տանը ազատ ել ու մուտ ունեին հայ ուսանողները։ Քաջբերունին (Գաբրիել Տեր-Հովհաննիսյան) պատմում է, որ Մոսկվայի հայ ուսանողները բոլոր տոնական օրերին, Խորեն Ստեփանեի հետ մեկտեղ, հյուրասիրվում էին նրա եղբոր տանը (տե՛ս Քաջբերունի, Ստեփաննոս Նազարյանցի շուրջը վաթսունական թվականներում, էջմիածին, 1917, էջ 8)։

Իր բնակարանի դահլիճը 1859-ի հունվարի 27֊ին Միքայել Ստեփանյանը տրամադրում է հայ ուսանողներին, որոնց կողմից տրված ներկայացումներով փաստորեն սկրզբնավորվում է արևելահայ թատրոնը։ Այդ իրադարձությունը Մ. Ստեփանյանը նշանավորում է մի ճոխ ընթրիքով, որին հրավիրված էին բոլոր թատերասեր հայ ուսանողները։

Գիտակցելով կատարվածի մեծ նշանակությունը հայ մշակույթի զարգացման գործում, հենց այդ երեկո Խորեն Ստեփանեն մի խանդավառ բանաստեղծություն է ձոնում հայ թատրոնին։ Ահա մի հատված այդ բանաստեղծությունից.

Ժամ ուրախական, օր մեզ ցնծալի,
Այս օր մեր կյանքում բախտավոր կլինի,