տանք' իրենց ընտրած թեմայով (տե՛ս «Энциклопедический словарь», Փ. А. Брокгауза и И. Е. Ефрона, том XIV, С.-Петербург, 1895, стр. 281).
Այս պարագաներում, հավանաբար, ինչպես նկատում է Ս. Դարոնյանը, դիսերտացիայի թեմայի ընտրության հարցով Նալբանդյանը դիմում է իր բարեկամին՝ U. Եզյանին։ Վերջինս հաշվի առնելով հայագիտության նկատմամբ առաջացած հետաքրքրությունը, նրան խորհուրդ է տալիս ընտրել այդ հարցի հետ կապված մի թեմա և թերևս առաջարկում է օգտվել «Սովրեմեննիկում» տպագրված իր հոդվածից։ Նալբանդյանը, անկասկած, օգտվել է Եզյանի հոդվածից և նույնիսկ երկու պարբերություն, որոնք հիշատակում է Ս. Դարոնյանը, համարյա անփոփոխ մտցրել է իր դիսերտացիայի մուտքի խոսքի մեջ։ Նալբանդյանը հարազատ է մնացել Եզյանի հոդվածի նաև այն հատվածի ոգուն, որտեղ խոսվում է հայկական աղբյուրների նշանակության մասին՝ այլ ժողովուրդների պատմության ուսումնասիրման գործում։
Ինչ վերաբերում է Ս. Դարոնյանի այն դիտողությանը, թե Նալբանդյանի դիսերտացիան նրա ինքնուրույն աշխատանքը չէ, այն գրված է Գ. Ա. Եզովի օգնութամբյ (նույն տեղում, էջ 196), ապա Եզյանի հոդվածի և Նալբանդյանի ուսումնասիրության համեմատությունը պարզում է հետևյալը։ Եզյան-հոդվածագիրն իր խնդիրն է համարում ընթերցողներին ծանոթացնել եվրոպական գիտնականների մի քանի ձեռնարկումներին՝ հայ գրականության և պատմության ուսումնասիրության մարզումս։ նա միայն թվարկում է եվրոպական հայագետներին, հիմնավորում հայ մատենագրության կարևորությունը և ընթերցողներին ծանոթացնում երեք գիտնականների' Դյոլլորիեի, Լանգլուայի և Այվազովսկու հայագիտական աշխատանքների ծրագրերի հետ։
Միքայել Նալբանդյանը նույնպես թվարկում է եվրոպական հայագետներին, սակայն ավելի մեծ ընդգրկումով։ նա միաժամանակ ծանոթություն է տալիս նրանց կատարած աշխատանքի բնույթի և նշանակության մասին։ Շեղվելով Եզյանի հոդվածից, Նալբանդյանը հանգամանորեն խոսում է Հայաստանի հետ կապված բիբլիական ավանդությունների մասին և դրանք հաստատում լեզվական ստուգաբանությամբ։ նրա աշխատության մեջ միանգամայն ինքնուրույն են հարևան Կողովուրդների հետ ունեցած պատմական Հայաստանի շփումներին և բախումներին վերաբերող ակնարկը, հայ-ասորական, հայ֊բյուզանդական փոխհարաբերություններին նվիրված հատվածները և որ կարևոր է՝ հայ հին մատենագրության և թարգմանական գրականության արժեքավորմանը նվիրված միանգամայն լուրջ և ինքնուրույն հարցադրումները։ Եթե Եզյանի հոդվածը հիմնականում նվիրված էր կոնկրետ մեկ հարցի՝ Եվրոպայում հայագիտության նորույթներին, այն էլ միայն երեք գիտնականների գործունեությանը, ապա Նալբանդյանը, բացի մի քանի նախադասությունից, չի անդրադառնում Լանգլուայի և Դյոլլորիեի աշխատանքների քննությանը, իսկ Այվազովսկու անունը առհասարակ չի տալիս։
Այսպիսով, Եզյանի օգնությամբ ճշտելով իր դիսերտացիայի թեման և համապատասխան ուղղություն ստանալով նրանից, նալբանդյանը, թեև ոչ մեծ ծավալի մեջ, շարադրել է իր աշխատությունը, մի ամփոփ և ինչ-որ չափով ընդհանրացնող գործ, որով նա մեկնաբանում էր եվրոպական հայագիտական դպրոցների ստեղծման դրդապատճառները և վեր հանում հայ մատենագրության նշանակությունը՝ հին աշխարհի և միջին դարերի մի շարք ժողովուրդների պատմության ճշգրտման և ամբողջացման գործում։
Ի վերջո, երբ խոսում ենք Նալբանդյանի դիսերտացիայի ծավալի փոքրության կամ որոշ հարցերի լուսաբանման և շարադրանքի սխեմայականության մասին, ապա չպետք