Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/452

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գործի» ստեղծումը Արևմտյան Հայաստանում և գոհունակություն հայտնում, որ ազգի բարոյական դաստիարակության ծանրակշիռ այդ գործն իրականացնում է հայ երիտասարդությունը։ Նալբանդյանը տեսականորեն հիմնավորում է թատրոնի, որպես յուրահատուկ մի դպրոցի, անհրաժեշտությունը ազգի կյանքում, մատնանշում է դրա առանձնահատկությունները և թատերական գործիչների անելիքները։ Այս ճառում նա հատուկ ուշադրություն է նվիրում հայ դերասանների անձնուրաց աշխատանքին, արժանին հատուցում աոաջին դերասանուհիներին, որոնք հաղթահարելով նախապաշարումների պատնեշները, խիզախել էին բարձրանալ բեմ։

Կ. Պոլսի «Արևելյան թատրոնը» մեծ հաջողությամբ անցկացնելով իր առաջին տարեշրջանը, նյութական և բարոյական դժվարին պայմաններում գործում է երկու տարի և փակվում 1863 թ. ապրիլի վերջին (այս մասին տե՛ս Գ. Ստեփանյան, նշված աշխ., էջ 256—268)։

Նալբանդյանի ճառը տպագրելով «Մեղու» թերթում, Հ. Սվաճյանն այդ համարում տպագրում է և իր հոդվածը՝ նվիրված միևնույն հարցին (տես «Մեչուխեչային մեզի աչքի լույսի գալը», «Մեղու», 1861, № 147, էջ 229—231)։

Էջ 331, տ. 14 —15. ...Արուսյակ և Աղավնի Փափազյանց արգո օրիորդների անունները— թեև նախորդ տարիներին Կ. Պոլսի թաղային թատրոններում խաղացել էին մի քանի սիրող օրիորդներ, բայց Արուսյակ (1841 — 1907) և Աղավնի (1844 — 1913) քույրերը՝ աոաջին պրոֆեսիոնալ դերասանուհիներն էին։

Էջ 333, տ. 29. ...«Երկու մոռացկոտների» ժամանակ—Այս զավեշտը, որ ժամանակին շատ է խաղացվել, կոչվել է նաև «Բունչինելլո» և կամ «Տերը ծաոա, ծառան տեր» (տե՛ս Գ. Ստեփանյան, նշված աշխ., էջ 232)։

Էջ 334, տ. 2—4. ...անդոտն բերանով... դիմել մինչև, ոստիկանությունը—Նալբանդյանը չի հիշատակում այն անձանց անունները, որոնք փորձել են տապալել նորաստեղծ թատրոնը և մատնությունների են դիմել, իրենց նպատակին հասնելու համար։ Գ. Ստեփանյանը հատուկ քննության առարկա դարձնելով նալբանդյանի հոդվածի վերոհիշյալ տողերը, հանգել է այն եզրակացության, որ «հայ նոր թատրոնը իր զարգացման արշալույսին չունեցավ ոչ մի այլ հակառակորդ այնքան կատաղի, այնքան մոլեգին, որքան Հ. Տերոյենցը»։ Այնուհետև խոսելով «Արևելյան թատրոնի» դեմ սկսված պայքարի մասին, Գ. Ստեփանյանն ավելացնում է. «Չպետք է տարակուսել, որ այդ շարժման գլուխ կանգնած էր սուլթանական կառավարության և հայոց պատրիարքարանի հետ սերտ կապեր պահպանող տխրահռչակ Տերոյենցը։ Նա նկատում էր, որ «մեղվականների» բացառիկ շահագրգռվածությունը ազգային թատրոն հիմնելու գործում, Միքայել Նալբանդյանի խորհրդավոր այցը Կ. Պոլիս, նրա անձնական մասնակցությունը կազմակերպչական հարցերին, հետապնդում են քաղաքական նպատակներ» (էջ 218)։

Սակայն Տերոյենցը հասե՞լ է մինչև մատնության։ Գ. Ստեփանյանը հենվելով Նալբանդյանի տողերի վրա, այն համոզմունքն է հայտնում, թե «ավելի քան թափանցիկ է Նալբանդյանի ակնարկը» (տե՛ս Գ. Ստեփանյան, նշված աշխ., էջ 218, 219, 263)։

տ. 23. ...Վասուրական անձնուրաց ընկերության նայախոս թատրոնը—1861 թ. նոյեմբերի 18-ին Նալբանդյանը ժամանում է Զմյուռնիա և նույն օրը մեկնում Կ. Պոլիս:

Ինչպես վկայում են նոր աղբյուրները, նա կարող էր (Զուռնիայի մշակութային և հասարակական գործիչների հետ նույն նոյեմբերի 18֊ին «Վասպուրական ընկերության»