առաջնորդվելով նոցա ձեռքով, արդարև այս րոպեիս բացարձակում է յուր խարդախ աղգասերների ձայնի արձադանքը։ Նա սովորել է լսել ամենայն օր գովասանություն և այդ պատճառով այժմյան ժամանակումս ճշմարտության ձայնը թվում է նորան որպես մի օտար աշխարհից եկած ձայն։ Այդ ձայնը հասանելով նորա ականջին վշտացնում է նորան, նա ասում է,- այս ի՜նչ բան է, մեղ մինչև այժմ գովել են, պատվել են, այժմ մի քանի պարոններ բոլորովին այլ ուղղությամբ վարվում են մեր հետ. ինչո՞ւ բացում են մեր պակասությունքը, ինչո՞ւ հրապարակում են մեր վերքերը... մեք առողջ ենք, հիվանդ չենք, մեզ դեղ չէ հարկավոր․ ունինք զՄովսէս և զմարգարէս, և կարոտ չենք այն պարոններին, որ ամենայն րոպե ծակում են մեր սիրտը... Այս պատճառով, ճշմարտությունը հնչում է հայոց ազգի ականջին որպես ձայն բարբառոյ հանապատի, որպես մի քամի, որի ուստի գալը և ուր գնալը չկամի նա հասկանալ։ Մյուս կողմից սուտ ազգասերք և մյուսերը, արդարացնելով ազգի գանգատը, հավելացնում են դեռևս,- դուք ի՛նչ զարմանալի մարդիկ եք, ինչո՞ւ ձեր արծաթով անարգանք գնում եք ձեր համար, եկեք մեր մոտ... ձեզ հարկավոր չէ նոցա դեղը․․ թանկագին է, մեք ավելի դյուրին գնով մկնդեղ կտանք ձեզ, այդ շատ լավ է, և ի՜նչ հարկավոր է ձեզ կյանք և շարժողություն, դուք մեր ձեռքումը պիտո է լինիք որպես մի լոկ մեքենա, որպես մեռյալ դիակ․ դուք կամք չունիք․․. ձեզ և հարկավոր չէ լեզու և բանականություն, մտածեցեք մեր խելքով․․.
Ահա՛ մեր բոլորի ներկա դրությունը, այն սարսափելի խոցը, որ դարերով ճարակելով մեր ազգի հոգին և մարմինը աշխատում է վերջապես բոլորովին մեռուցանել նորան։ Եվ այդպիսի անկարգությունք եղել են և լինելու են միշտ անկիրթ ազգերի մեջ, որպես նաև մեր ազդի մեջ։ Ամենայն ժամանակ բաների նոր կարգը պատերազմ ունի հին կարգի հետ, լույսը խավարի հետ, առաքինությունը մոլության հետ, ճըշմարտությունը ստության հետ․ այսպես է աշխարհի կարգը, այո՛, և նախախնամության կամքը, որ ընտրյալքը երևին։
Ճշմարիտ և ստույգ մատենագրությունը մի հայելի է, որի մեջ ցոլանում է ազգի կյանքը։ Եվ որպես հարգի է այն հայելին, որ ճիշտ ցոլացնում էր յուր առաջև դրած առարկայի պատկերը, նույն չափով մի մատենագրություն, որի մեջ ստուգապես երևում էր ազգի կյանքը և պատկերը․ սորա հակառակ, անպիտան է' եթե հայելին ուղիղ չէ և չէ ցոլացնում ստուգապես այն բանի պատկերը, որ ցույց էիր տվել, այսպես և մատենագրությունը։ Այդպիսի մի մատենագրություն, որի մեջ այբը քե է երևում, իսկ քեն այբ, շինովի և խարդախ մի մատենագրություն է,