Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՏՎԱԾՆԵՐ «ԱՇԽԱՐՀԱԲԱՐԻ ՔԵՐԱԿԱՆՈԻԹՅԱՆ»

ՆԵՐԱԾՈԻԹՅՈԻՆԻՑ

Ա

Արդեն քանի մի տարի է, որ թե ուրիշները և թե մենք առիթ ունեցած ենք հայկական ժողովրդական լեզվի իրավունքը պաշտպանելու և այս օրվա օրս, գրեթե ավելորդ էր վերստին հանդես հանել այս խնդիրը, եթե մեր աշխատությունը հարակցություն չունենար նորա հետ։ Առաջին անգամ մեր ժողովրդական լեզուն մամուլի տակ ընկավ Թյուրքիո մեջ, բայց պետք չէ մոռանալ, որ այն լեզվով դրվածների հեղինակքը կատարել էին այդ գործը ոչ թե իրավունք տալով ժողովրդական լեզվին, ոչ թե խոստովանելով հնի մահը, այլ ակամա ու հարկից բռնաղատված, որովհետև ժողովուրդը հինը չէր հասկանում։ Թեև այս, նաև ակամա գործողությունը, արդեն անբարբառ, բայց և այնպես հզոր բողոք էր հին լեզվի ընդդեմ, որի մեռելությունը պաշտելի լինելով քանի մը հայագետների սպանիական ֆանատիզմով, քարոզվում էր տակավին որպես կամուրջ լուսավորության։ ներկա ներածության մեջ մենք առիթ կունենանք քննել և քրքրել այս․․․էական պատճառները։ Ստույգ է, ժողովրդական լեզուն դպրու․․․․․․․

Բ

ԳԼՈՒԽ ՎԵՑԵՐՈՐԴ

Նոր լեզվի մշակությունը չէ կարելի առաջ տանել,ստրկանալով հին լեզվի ոգուն կամ ազդեցության, որովհետև նոր լեզվով խոսող հայերը ընկած են ուրիշ պատմական և բնական ազդեցությանց տակ, քան թե