Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լինի ամեն խելքը գլխին մարդու գործը։ Մեռնողին սիրողը պիտի նորա ժառանգին հնամ տանի, սորանից ավելի հզոր ապացույց նա իր սերը դեպի մերածը վկայելու։ Իսկ սորա հակառակ ժառանգը թողել անխնատել, և հալածել, և ամուր փաթթվելով մեռած դիակի հետ երեմիականներ կարդալ, պարզ և հայտնի թշնամություն է մեռածին և ոչ սեր, որովհետև քո լաց ու սգով նորան չկենդանացնելուց հետո, բարոյապես մոռցնում ես և նորա զավակը։

Ավերակների քարերը կարող են պիտոյանալ նոր շինվածքի, ինչպես պահանջում է ժամանակի ճարտարապետության ճաշակը։ Եվ եթե այդ քարերից ոմանք փշրվևլ են, ոմանք մի անկյունն են կորցրել, ոմանք խոռոչ են ստացել, դու որքան էլ կամենաս չես կարող, որ վերաստեղծել ծես այդ քարերը դեպի իրենց սկզբնական ձևը, քո բոլոր աշխատությունը պիտի լինի մնացածը տաշել, կոկել և շինվածքին պիտոյացնել։ Հազար անգամ էլ որ աշխատիս կամ անկյունը վերականգնել կամ խոռոչը լցնել, զուր պիտի աշխատիս, որովհետև կարկտանը միշտ կարկտան կմնա։ Ապրող ծառի ճյուղը կարելի է միայն ապրող ծառի վրա պահպանել վաստել չորացած ծառի ճյուղը որ կտրես և բերես, ապրող ծառն էլ կտրելով նորա տեղը պատվաստես, կամ ապրող ծառը կտրես ու նես չորացած ծառի արմատի վրա պատվաստես, երկու դիպվածումն էլ զուր տեղը կտրեցիր քո ապրող ծառը, որովհետև ոչ չոր ծառի ճյուղըպիտի կենդանանա և ղարթի ապրող ծառի վրա սլատվաստվելով, և ոչթարմ ու զարթուն ծառը պիտի աճե մեքենաբար խրվելով չորցած և հյութ արմատի վրա։

Եվ ավերակի քարերը, եթե քո դիտավորությունը այն է, որ շին վածքը ծառայե քո իրական պետքերին, ապա ուրեմն պիտի հարմար֊ վին միմյանց հետ և ամբողջ շինվածքը պիտի կազմեն, իրական պետքե րի համար, նոր ճարտարապետության կանոններին համաձայն։ Իսկ եթենույն քարերով աշխատիս դարձյալ երդի քով, առանց պատուհանների և հողե հատակով տուն շինել, ինչպես նախնիք շինում էին հնումը, տունը կմնա դարտակ և ոչ ոք չի գնալ, որ բնակվի նորա մեջ, որովհետևայժմյան ժամանակում անպիտան են այդպիսի տները։ Այո', կարո' ղ ես շինել ն աև նախնյաց շինածի պես, բայց լոկ մարդու ցույց տալու ևհին ժամանակի ճարտարապետությունը ուսումնասիրելու համար, 149