Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


բնության ընդդեմ ճակատ ճակատի պատերազմել։ Այս տեսակ ձգտողության տեր մարդիկը, եթե ուրիշ բան չգիտեն, գոնե՛ պիտի ենթադրել, որ Աստվածաշունչը կարդում են, մենք էլ այս պատճառով դիմում ենք դեպի նորա օգնությունը։ ինչի՞ համար լուրը և մանանան թողած, Եգիպտոսի սոխ ու սխտորն էր հիշում Իսրայելը. հայտնի է, թե մեզ ամեններիս համար, մեր ներկա հասկացողության և ճաշակի համար ավելի ազնիվ և ավելի նախընտիր են լորը և մանանան, քան թե սոխը և սխտորը։ Պատճառը շատ պարզ է, որովհետև Իսրայելը դարավոր ժամանակներով Եգիպտոս մնալով ընտանացել էր եգիպտական բնության, նորա ճաշակը և հասկացողությունը գոյացել և զարգացել էին այն բնության ազդեցության տակ և այժմ մեզ նախընտիր համարված լորը և մանանան չէին կարող բռնել նորա համար Եգիպտոսի սոխի և սխտորի տեղը։ Կարո՛ղ ես քո կամքով կամ սենյակիդ մեջ թուր շողացնելով պատգամ տալ 5 միլիոն ազգիդ, որ նա թողու իր սովորական ձև ու ոճը ու առնու կամ հպատակի հին լեզվի ձևին, ոճին, կամ տրամ տրաբանություն։ Եթե ցերեկը ամպը և գիշերը կրակե սյունը, եթե Եհովայի որոտները Սինայի գլխից, և Մովսեսի պատվերները այնքան ազդեցություն չունեին մի խումբ Իսրայելի վրա, որ նա ամեն օր չհիշեր Եգիպտոսի շոշափելի աստվածները, եթե այս բոլորը հերիք չէին նաև Ահարոնի համար, որ նա ոսկեղեն հորթը չձուլեր, քո հրամանը կամ պատգամը կարծում ե՞ս թե տեղ կհասնի և 5 միլիոն ազգիդ գլխին հին լեզվի տրամաբանությո՞ւնը կհանգչի, ինչպես «վերնատան հրեղեն լեզուները»։ Մե¬ ղավո՞ր էր Իսրայելը, որ Եգիպտոսի մեջ տեսանելի և շոշափելի աստ- վածների սորված լինելով, չէր կարող հասկանալ մի անտեսանելի և անշոշափելի աստված։ Կարելի է դատ ապարտել նորան, եթե նորա հասկացողությունը գոյացած և աճած լինելով եգիպտական բնության, եգիպտական ատմոսֆերի ազդեցության տակ, գաղափար չուներ ազա¬ տության էական սկզբունքի մասին։ Հայտնի է, թե Եհովան շատ վաղ էր մի այդպիսի ժողովրդի համար և այնքան վաղ, որ նաև հազար տարի ետքը Իսրայելի խունկերը ծխվում էին բարձրավանդակների վրա և զո¬ հերի ծուխը բարձրանում Բահալին և Աստարտին։ Բայց հռովմ այեցոց Պ ալեստինին տիրելու ժամանակները, Բահալը և Աստարտը ունեի՞ն դարձյալ իսրայելացի պաշտողներ, հայտնի է, թե չէ. թեև այն ժամա¬ նակ Իսրայելր էլ ոչ ամպն էր տեսնում, ոչ սյունը, ոչ Եհովայի կրակն ու բոցը, ոչ Մովսես կար և ոչ Եղիա։ Ի՜նչ է պատճառը, որ Եգիպտոսից դուրս եկած օրից այնքան դարավոր ժամանակներում, ինչ որ չկարո¬ ղացան արգելել Եհովայի, Մովսեսի և մյուս մարգարեների ավտորի- 158