Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հարյուր տարեն մեռած մ արդի գլուխն էլ հողի տակիցր դուս ա դալի, ամեն բանը խարաբ էլած ա ըլնում, համա, էն գիրր մնում ա. արա', ինչ կուզես. լա' վ, հետո կտեսնենքյ» (երէ 25)։ Հետո — <ր...Համա, դարդակ ամբար, դարդակ ջվալ. էնքան գնա արի, ոտներիդ տա կին էլ կաշի չմնա, էնքան ճանփեքը չափի, հոգիդ դուս գա» (եր, 66)։ — ((...Ըսենց խորհուրդ արին իրենց միջին, համա, աստված իր բանը գիտի,,,)) (եր, 204)։

Այս խոսքերը վիպասանության մեջ ներգործող մարդոց բերանը չէ դրված, որ ներելի էր, որովհետև ժողովրդի մեջ եթե կա այս վարդապետությունը, հեղինակը մեղավոր կամ պատասխանատու չէ, նա իր վիզը առել է ժողովրդի մեջ եղածը նկարագրել. բայց ցավն այս է, որ հե֊ ֊ղին ա կը ինքը իր կողմից ասում է: Հեղինակը, իբրև բանաստեղծ իրավունք չունի տարաժամ և այն իր բերնից խոսելով մերկացնել ապագայի վարագույրը։ Իբրև գրագետ, իբրև հեղինակ առավել ևս իրավունք չունի այսպիսի խոսքերի հանդես տալով դարավոր և խավար ժամանակներից սերմանված և տգիտության հողի վրա բուսած փուչերին ջուր ցողել։ Մենք հավատում ենք, որ ոչ միայն աչտարակցիք, այլ և ուրիշ շատ հազարավորք կարդալով պ. Պռոշյանցի խոսքերը ոչ միայն չեն երկբայիլ այդ վարդապետության վրա, այլ սովորական, արարատ յան ոճով կասեն, թե այդ <րԱվետարանի կողքին է գրածD:

Ինչպե՛ս հասկանանք Տիրանի տված թըլիսմը, նորա բովանդակությունը և գործի վերջը հա'ր և նման այդ բովանդակության։ Ասես թե մի իշխան պատվեր է տվել իր ծառային և ծառան, առանց տիրոջ մի խոսքը ևս մոռանալու, կատարում է պատվերը։ Մենք գիտենք, որ մեր ազգը, ինչպես նաև ամեն ազգ, եթե հանենք նոցա միջից լուսավորյալ բաժինը, հավատում է կախարդության. խնդիրը այդ չէ, և մենք դորա վրա վեճ չունինք. այլ այն մանավանդ, թե հարկավո՞ր է պահպանել ժողովրդի վնասակար և մոլորական նախապաշարմունքները և նանրահավատությունքը, թե՞ դորա հակառակ, բնության օրենքներով հրաշալին մեկնելով, ցրվել միջնադարյան մառախուղը, բանալ ազգի աչքը և ավելի հավատ դնել նորա մեջ իր վրա, իր մարդկային արժանավորության և իր գործունեության վրա։ Էապես, Տիրանի ո'չ թըլիսմը, այլ դավաճանությունքը քան դում են բանը. Արշավրի նենգությունը ձեռնտու է լինում նորան. բայց հասարակ ժողովուրդը, որ առանց նորան էլ տրամադրված է կախարդության և շար ոգիների հավատալու, ի՞նչպես բանի վերջը — կատաստրոֆը—չվերագրե թըլէԱմի զորության, երբ Վարդիթերի մահից հետո, դուրս է գալիս նորա ծոցից այն ծակ մարգարեությունը, և