Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Բայց պ․ Պռոշյանցը իր բերնից է խոսում այս բաների վրա և նորա նկարագրությունը, որ վերաբերվում էր մեր հիշած անցքին, այնպիսի կերպարանք ունի, որ կարծես թե բոլոր վիպասանության խորհուրդը ուրիշ բան չէ, եթե ոչ կախարդության էությունը և ներգործականությունը ապացուցանել։ Մեզ թվում է թե այս ուղղությունը դատապարտելու մեծ իրավունք ունինք, մանավանդ, եթե հիշենք թե պարզ և հասարակ ժողովրդի համար ո՞րքան վնասակար են այդպիսի բաներ։ Լուսավորության, դպրության, բանաստեղծի և հեղինակի պարտականությունն է ժողովրդի հասկացողությունը մաքրել, նախապաշարմանց և նանրահավատության մառախուղները ցրվել։ Եվ ասես թե լուսավորության բըռնաբարված իրավունքը, իր վրեժը հեղինակից հանելու համար, ձգել է նորան մի տրամաբանական հակասության մեջ։ Սուրբ Խաչի պասին էր,որ Սոսը հայտնի տեսավ իր փեսայի և մինչև անգամ իր քրոջ դավանից առաջ որպես կախարդ մոխրացել էր խարույկի վրա։ (Այս տե ղեկությունթը առնում ենք Լիբիղից և Արա գոյից)։

Անգլիո մեջ կախարդի վերջին անգամ դատաստանով մահապարտվիլը 1712-ին եզավ, ուր Նորդհեմպտըն քաղաքում Հինգ կիե կախվեցան որպես կախարդ։ Տե՛ս Parrsworks. vol. IV. p. 182։

Ապանիո մեջ, վերջին անգամ, 1781 -ին, դատաստանով էրվեցավ մեկ կախարդ։Տե՛ս Ticknor’s Hist․ of Sp. lit., vol.III, p. 238 (այս երկու վկայությունքը փոխ ենք առնում հռչակավոր Բոքլի անմահ գործից Bucle’s Hist. Of Civilisation in England,)։

Այս վկայությամբ մենք ցույց տվինք կախարդի Սպանիո մեջ վերջին անգամ դատասաանով մաճապարտվիլը․ բայց չպիտի հետևեցնել սորանից թե 1781-ից հետո իսպառ ազատ մնացին կախարդները։ Սպանիան այն աշխարհը չէր, որ շուտով տեղի տար մարդասեր լուսավորության. ինկվիզիցիոնը շատ խոր մտել էր բաների կարգի մեջ և երկար ժամանակ կտրվեց ոչ նորա վնասակար ազդեցությունը։ Եթե հավատանք մի քանի պատմաբանների, ապա պիտի ասենք, որ սպանիացին, նույնիսկ ինկվիզիցիոնի կատաղության ժամանակ, շատ անգամ տաղտկանում էր, թե սրբազան ատենի քրիստոնեական աուտոդաֆեքը մի փոքր ուշանում էին։Նորա թոքերը սովորել էին ներս շնչել մարդկային մարմնի ծուխը և շոգին․ նորա աչքերը չէին կսկծում այն թանձր ծուխերից, որ տարածվում էին անբախտ նահատակների բորբոքված խարույկներից․և այս էր պատճառը, որ կրոնական բարբարոսության տեղատվությունը շատ ծանրաքայլ էր։ Եվ արդա՛րև, 1781-ից հետո էլ կախարդները չազատվեցան կատարելապես նոքա դարձյալ դատապարտվում էին, թեև ոչ դեպի խարույկ, թեև լոկ դեպի հրապարակական խայտառակություն։ Հոյակապ Ֆրանսուա Արագո՛ն, Փարիզի գիտությանց ճեմարանի անմոռանալի և հռչակավոր անդամ և անփոխանակելի ատենադպիրը իր սեփական վարքագրության մեջ ( գլ․ XV) իր սովորական և զարմանալի ճարտար լեզվով պատմում է մեզ հետևյալը, «1807-ին, Վալենցիո մեջ, դեռ կար ինկվիզիցիոնական դատարանը և ժամանակ ժամանակ ներգործում էր։ Ստո՛ւյգ է, պատվելի հայրերը մարդ չէին էրում․