տարու եղանակները, նոցա ազդեցությունքը լեզու են առել հեղինակի գրչի տակ։ Արժանավորության կարգ ենք դնում Անուշի նկարագրությունը (եր, 15) ուր զարմանալի հարազատությամբ երևում է Անուշի մեջ մի հայ աղջիկ։ Սոսը խնդրում է նորանից ծաղկազարդ կիրակի օրը, իր քաղած մանուշակները Վարդիթերին տալ եկեղեցում։ Անուշը սրտով ուզում է կատարել իր ազգականի խնդիրը, բայց իր սեռի սեփական ամոթխածությունը ստիպում է նորան հողդհողդվիլ։ «Լավ, տո՞ւր տեսնեմ, — ասում է նա Սոսին, — վա'յ թուք ու բեդնամ րլնիմ ես, տեսնեմ երեսս կբռնի՞, որ ասեմ Սոսն ա ղրկել. համա թե որ խռովի, չի առնի, հետո արի էշը ցխիցը դու հանա', փալանը դու դզի', նոխտեն դու գլուխը տուր, էլ ինձանում մեղք չկա))։ Եկեղեցու մեջ, երկար բարակ Վարդիթերի հետ մտերմաբար խոսելուց հետո, երբ Անուշը հայտնում է նորան մանուշակների մասին և ա- սում է, թե ինքը չէր հոժարանում վիզ սՅռնուլ այդ հանձնարարությունը, վախելով, թե մի' գուցե Վարդի թերի սիրտը ցավեցնե, բտյց հարկադըր- վելով իր եղբոր Գարեգնի խոսքերից կատարում է, Վարդիթերը, թեև սաստիկ ուրախացել է և չէ իմանում, թե ինչպես ձեռք ձգե մանուշակները, այնուամենայնիվ կանացի խորամանկությամբ նույն վայրկենին չէ բացում իր սիրտը Անուշի առջև. <րւ9ա', ինձ տուր, ես քու աղպոր ղարավաշն եմ (աղախին), — ասում է նա, — նրա ազիզ խա թեր համար թեկո ւզ քարափիցն էլ վեր կընկնիմ, ջուրն էլ կընկնիմ, հուրն էլ. նրա հը- րամանը կատարելու համար վեր կառնեմ ամեն թուք ու մուրն էլ»։ Տեղն է, որ մեկը ասե նորան, «քո հորն ողորմի, թե դու Գարեգնի հրամանը կատարելու համար միայն ընդունում ես այդ մանուշակները))։ Սայց մի քանի վայրկենից հետո, իր սիրտը կատարելապես բանալով Անուշի առջև և ապսպրելով Սոսին հասցնել իր գաթան, ասում է, որ ինքը հաստատ է իր սիրու մեջ և խնդրում է, որ Սոսն էլ խոսքին հաստատ մնա. «համա, իմ աղլուխը քոլ գլուխը, ես տղա գոլ աղջիկ, թե որ ինձանից հետ կաննես)), — ասում է նա Սոսին, Անուշի բերնով։ Շատ քաղցր է գալիս մեր ականջին, երբ լսում ենք հայկական անբռնադատ խոսքը, երբ այդ ձայնը դուրս է գալիս ուղղակի ազգի սըր- տից, ազգի հասկացողությունից, երբ նա թունավորված չէ արվեստական բարոյականությունից, որ երևում է չինական պատշաճների մեջ և որի տակ տնքում է այսօր նույնիսկ լուսավորյալ Եվրոպան։ Ծաղկազարդ կիրակին առհասարակ մեծ աջողություն է բերել հեղինակի գրչին։ Եկեղեցու մեջ ժողովրդի նկարագրությունը, Փառք ի 226
Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/226
Արտաքին տեսք