խեղճ հարևանին։ Հարևանր տեսնում է բանը և բողոքում է։ Հեթումը պատասխանում է. «որդի՛, քո արևը, ես խաբար չեմ, կըլնի որ ջուրն ինքն ա ծակ ել» և այլն։ Խեղճ հարևանը գիտե, որ Հեթումը սուտ է խոսում. աղաչում է նորան, <<Հե՛թում ափեր, -ասում է ողորմելին, — քեզ արքայություն ըլնի, կտրե՛ս ոչ. ինչ ունինք չունինք չորացել ա»։ Բայց չնայելով այս բոլորի վրա, այն խեղճի հեռանալուց հետո, Հեթումը նորից քանդում է ջրի ճանապարհը և հարևանի ջուրը կտրում։ Պե՛տք էր որ Հեթումի պես մարդիկը խրատ առնվին այս բանից․ մանավանդ հեղինակը, Հեթումի այս անիրավ գործի միջոցին, Փափակին ուղարկում է, որ իմաց տա Հեթումին Վաղարշակենց Արշակի մեռնիլը։ Պարզ է, թե արգո հեղինակը կրոնաբար ուզում է ազդել այդպիսիների քարացած խղճմտանքի վրա, կամ դո՜նե բարոյապես, երբ հիշեցնում է նորան աշ¬ խարհի երեսին մահ լինիլը։ Ո'հ, եթե կրոնը ազդեր բարոյականության վրա, երկիրը դրախտ եղած կլիներ, բայց ո՜՛ւր է։ Նույնպես Բագրատ աղան (եր. 139—140), Սոսի անունով երեք ոչ¬ խար է առնում թուրքից և Սոսին ոչ միայն մեկ հատ ցույց տալիս, այլ պահանջում է, որ նա այն մեկն էլ մենակ չուտե, այլ իրեն և տանուտե- րին (քյոխվա) էլ հրավիրե։ Ազնիվ երիտասարդը հասկանում է բանի զորությունը և շատ քնքուշ կերպով խայտառակում է Բագրատ աղայի խաբեբայությունը և նենգությունը։ Նա, այն մեկիցն էլ հրաժարվելով, ասում է. <րշնորհակալ եմ, աղա"... էն մի ոչխարն էլ քեզ բաշխեցի, թո՜ղ ասեն ո՜չ, Սոսը իր օրում կաշառք ա կերել»։ Պ. Աբովյանցը Հայաստանդ, եր. 37) մեկ քանաքեռցու այս¬ պես է ասել տալիս իր խնամի Հարությունին. «ասածս սարին, քարին ԴՒպԺ* քամին տանի... քո գլուխը որ կա, սար ա, անձրև, ձին, կարկուտ, կայծակ թող դիպչի' էլ, գա' էլ ի՞նչ վեճդ ա»։ Բագրատ աղայի գլուխը խնամի Հարոլթյունի գլխիցը շատ պինդ է։ Սոսի խոսքերը նորա պեսին ի՞նչ կազդե։ Եվ իրա՜վ, որ տեսեք, թե ի՞նչ անամոթ լրբությամբ պատասխան է տալիս. «Ապրի՜и, որդի, խելոք ես խոսում, օձի փուշը լակլակը (արագիլ) կմարսէ։...»։ ՝Բեզ որ տեսնում եմ, դու, ոչ միայն օձի փուշ, մասթոդոնի* ոլոքն էլ կմ արսես... Զ րհ ե ղե ղյից առաջ ապրած մի ահագին խոտաճարակ է. պատկանում է հաստա¬ մորթ կամ րազմակճղակ կենդանիներին, Այժմյան փիղը, որ իր մեծությամբ մեզ զար¬ մացնում է, կարող է միայն մասթոդոնի ձագը լէնիլ։ Այս կենդանու մինչև այժմ հայտնը- ված նշխարներից, ամենալավ կմախքր պա հպանվում է Լոնդոնի Բրիտանական մուզեոնի է» Խոշոր կենդանիների անկաջը խոսի, 229
Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/229
Արտաքին տեսք