Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Unu և Վարդիթերը կարդացողի մտքին կլինեն երևանցի ուխտավոր երիտասարդքը,

որ Հանա֊վանք երթալու ժամանակ, ճանապարհի վրա, ընկան իրենց բարեկամ Գարեգնի ձեռքը, որ մի փոքր հանգստացնելու համար տարավ իր տունը (եր. 107 — 10Ձ), Նա, խաղող դնելով նոցա առջևը, ներողություն է խնդրում, որ մի ուրիշ բանով չէ կարում մեծարել, որովհետև «տանը մարդ չկա, ամենքն էլ հիքումն են, աշտարակցունն էլ էդ մի հիքին ա,- ասում է նա։— Գարունքը ծագում ա աչքները տնկում են նրա վրեն. ընչանք մասիչը վեր են ունում՝ իրանցն իրանց ա հասնում. աղպե՛ ր, դուք, քաղքցիք եք, որըդ առուտուրի եք, ոըրդ փեշակի[1], մեջներիդ պարապ մարդ չկա. ռանչպարն էլ (երկրագործ) իրա ցանքս ու վարքին ա, աշխատում տարեկան հացը տուն լցնում. տավար, ոչխար, գոմեշ,ձի, գութան, չութ պահում. հացը, եղը, պանիրը,
  1. Հայոց արհեստագիտությունը շատ ողբալի վիճակում է այսօր, դորա վրա հարկավոր էր մի փոքր մտածել ու աշխատիլ օրեօր արհեստագիտությունը ծաղկեցնել։ Մեր կարծիքով, կանուխ թե ուշ, այս բանը ուրիշ կերպ չի լինիլ, եթե ոչ աշակերտներ ուղարկելով Մոսկվա և Պետերբուրգ, ոչ թե դպրոցներում, այլ գործականապես, վարպետների [մոտ] կամ գործարանների մեջ այս կամ այն արհեստը սորվելու համար։ Եթե հայը, չնայելով արհեստագիտության թշվառ վիճակին մեր երկրում, այնուամենայնիվ տալիս է իր զավակը, որ այս կամ այն արհեստը սորվի, մեզ թվում է, թե նա պատճառ չունի այդ արհեստների ավելի կատարյալը ձեռք բերելու համար իր որդին չուղարկել այս կամ այն մայրաքաղաքը։ Ամեն տեղ աշակերտը ձրի ծառայում է իր վարպետին 4—5 տարի. այս է և մայրաքաղաքների սովորությունը, ուրեմն այս կողմից էլ խափանարար պատճառ չկար, որ հայը նորանից ստիպվելով նախընտիր համարեր իր երկրի արհեստը, որով պարապողները միշտ աղքատ են։ Ստույգ է, այդ քաղաքներում պետք է բարեպաշտ հայեր ճանաչել, որ հայրաբար խնամք ունենային այն աշակերտաց վրա, հորդորելով, խրատելով, բարի օրինակ տալով, ժրաջանության, առաքինության, աշխատասիրության և չափավորության, որպեսզի աշակերտը արհեստից առաջ, ընդհանրապես արհեստավորների մոլորությանց մեջ չխեղդվեր։ Ստույգ է, հեռու տեղերից Մոսկվա կամ Պետերբուրգ աշակերտ ուղարկելը, այսինքն ճանապարհի ծախքը, մի աղքատ հոր համար շատ ծանր խնդիր է, բայց մենք կարծում ենք, թե հայերը անդադար երթևեկություն ունենալով մայրաքաղաքները, անհնար է թե չլինեին նոցա մեջ բարեպաշտ և առաքինի անձինք, որ ազգի առաջադիմության անունով իրենք վիզ առնուին տեղ հասցնել պատանյակը և հայրական խը- նամարկությամբ տալ նորան մի ընտիր վարպետի, այս կամ այն արհեստի, նայելով տղայի ընդունակության և հարմարության։ Մենք կարծում ենք, թե այս շատ մեծախորհուրդ խնդիր է մեր ազգի վերաբերությամբ։ Եթե հոգով չափ ցանկալի է, որ կարելի եղածին չափ շատ աշակերտք ուղարկվին զանազան դպրոցներ այս կամ այն տեսական գիտությունքը սորվելու կամ ընդհանուր լուսավորությունից բաժին ստանալու, մյուս կողմից ոչ նվազ ցանկալի է, որ նույն չափով աշակերտք ուղարկվեին արհեստ սորվելու։ Տեսական գիտությունքը առանց արհեստի օգնության չեն կարոդ գործադրություն ունենալ ազգի մեջ։ Եվ եթե ամենքն էլ փիլիսոփա դառնան, այնուամենայնիվ ազգի արը,