Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գիրկը՞ և որ, ավելին ասեմ, լուսավորչական հայերի առաջնորդ կարգվելուց հետո հրատարակել է, հայոց եկեղեցու հակառակ Վարդապետարան քրիստոնեական հավատո[1]:

Այս Վարդապետարանի վերա էր գրել պարոն էմինը յուր ռուսերեն քննությունը, որ պարոն Այվազովսքին Մասյաց Աղավնու մեջ հիշատակում է, թե մի ռուսերեն ձեռագիր տետրակ, յուր ընդդեմ գրված, ման է գալիս ժոդովրդի մեջ։

Այս Վարդապետարանն էր, որ Ռուսիո ներքին գորձոց քաջափայլ մինիստրի ձեռքով դատապարտվեցավ։ Պարոն Այվազովսքին չէ կարող հակառակը

  1. Այս Վարդապետարանը, ինչպես վկայում է պարոն Այվազովսքին, Պոլսի նախկին պատրիարք սրբազան Հակոբոս արքեպիսկոպոսի և Կրոնական ժողովի հրամանով է տպված: Եթե ստույգ է այս, ապա ուրեմն Կրոնական ժողովն անընդունակ է նաև դավանաբանական խնդիրները վճռելու, որ մի փոքր հառաջ նորան էինք վերադրում: Բայց մի բան տարակուսեցնում է մեզ. պարոն Այվազովսքին հրատարակեց յուր շրջաբերականի մեջ, թե հայոց եկեղեցու ընդդեմ տպված բոլոր կտորները տպագրության սխալանք են. ասել է թե պարոն ձանիկ Արամյանը յուրյանից է շարադրել այն բոլորը։ Պատճառ, տպագրության սխալ կարող է լինել տառի կամ շատ-շատ մի բառի մեջ, իսկ գրաշարը, որչափ ևս անփորձ լինի յուր գործին, այնուամենայնիվ, չէ կարող յուրյանից շարադրել էջեր, շարել և տպել: Այս եթե մի մերկ զրպարտություն է, թո՛ղ պարոն Ճանիկ Արամյանը հոգա և բողոքե, մեք այս մասին փույթ չունինք, բայց այսչափ միայն պարտական ենք ասել ճշմարտության համար, որ եթե գիրքը դատապարտվելուց հետո խոստովանեցավ նորա սխալականությունը, ո՞ւր էր նորա ուշը, երբ տպված ստանում էր Փարիզից և տալիս էր դպրոցի աշակերտների ձեռք. չկարդա՞ց, չտեսա՞վ։ Եվ հայոց եկեղեցու հրապարակյալ անհարաղատը Հյոաիսափայլի գրիչները պիտի կրոնադրո՞ւժ քարոզե։ Հիրավի, մինչև ի կատակ բարձրանում է սորա ծայրը։