Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


արտասուքի աղբյուր» և նստեի լայի մեր աշխարհի թշվառությունը։


Նույնպես ասում էին. «առաջ գիտնաբար էր խոսում Ղազարը իսկ այժմ անգիտաբար»։ Քանի որ դոցա մեջ տակավին լուռ էր նախանձը իմ մեջ զորացած էր շնորհը, իսկ երբ տեսան որ Ժողովրդի բազմությունը հոժարությամբ էր լսում, երբ տեսան, որ մարդիկ միմյանց պատմւելով շնորհի առատ թափվիլը հակամետ էին գովելու, հարգելով և անմոռաց զարմանալով լուսավոր և ողջամիտ խոսքերի բխելու վրա, հրապարակներում և փողոցներում միայն այս բանը միմյանց հռչակելով և ուրախանալով վեր էին ցատկում, այն ժամանակ իրենք, այդ աբեղայքը գետինն անցան, էլ այնուհետև սկսեցին ոխակալություն հղանալ և նախանձ ծնանել։ Իսկ երբ դոցանում առատացավ այդպիսի չարակամությունը, խոսքը դադḊ արեցավ և արգելվեցավ, և ո՛չ թե ասողից, քա՛վ լիցի, «որովհետև շնորհը հետ չէ դառնում և պարգևքը չեն պակասում», այլ դոցանից, որ իրենց փրկության խոսքը չլսեն, որոնց վրա կատարվում է Հոգու խոսքը որ ասում է, թե «Տիրոջ խոսքերը լսելու սո՛վ կու՛ղարկեմ ձեզ»։


Իրենց մտածությունքը ուրիշ շատ տեղեր տանել բերելով, մյուս սև~ բամբասանքների վրա այս էլ ավելացնելով ասում էին• «Այդ մարդը գիրք չէ կարդում, բայց ընթերցվածը այնպես անսխալ ասում է ինչպես գրքին մեջ գրված է»։ Այս էլ չկարողացան որ իմանային, թե որոնք որ լավ գիտեն, Դավթի Սաղմոսը պետք է միայն ժամի միջոցին անսխալ իմանալ և ոչ թե Աստվածաշունչը միշտ ձեռքը բռնած, հիմարացած մարդոց պես այս ու այն խոսել։ Իսկ մեր երանելի ուսուցիչքը եկեղեցու բոլոր Կտակարանքր, երեք շորս անգամ, ծայր ի ծայր մեզ ուսուցանելով համար էին պահանջում մեզանից, և այն բոլորը Դավթի Սաղմոսի պես գիտնալ էին հրամայում։ Իսկ այժմ, լի՛րբ և նախանձոտ մարդերից շատերը եկեղեցական գրքերի անունները անգամ կամ կանոնների կարգադրությունը հազի՛վ կարանում են գիտել, բայց, նախանձ ձգող դևի գրգռելով միմիանց մոտ նստած, ուրիշներին լսելի կերպով հիմար հիմար խոսում են բարձրաձայն։


Էլ ի՞նչ ասեմ. իմ ժամանակս բավական չէ, թշնամու իմ վրա քաշած նետերից ստացած անթիվ վերքերս համարելու, որ օր է օր և ժամե ժամ վտանգով ընդունելով համբերում էի ամեն բանի հարկից լինելով ստիպված։ Պատճառ, որպես ամուր և պիրկ կապով կապված լինելով Տիրոջդ քաղցր և ախորժելի սիրով, —որի անուշության համը հերիք է եթե մարդ միանգամ առնու, — ուզում էի առավել մեռնել, քան թե այդ սիրուց զրկվիլ: