Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բերված վկայությունը Կորնթացոց երկրորդ Թղթում չէ, այլ առաջնում, և ահավասիկ, «Բնաւ և անուանի՞իսկ ՚ի ձեզ ընդէ՛ր պոռնկութիւն». Թ. Պաւղ. աո Կորնթ. Առաջ. Գլ. Ե, հ. 1։ Որ միևնույն է, գրեթե բառ առ բառ, Փարպեցու Թղթի բնագրում մեջ բերվածի հետ. «Ընդէ՞ր իսկ բնաւ և անուանիի միջի ձերում պոռնկութիւն». (եր. 46)։

§ 53. «Այլ պոռնկութիւն և ամենայն պղծութիւն, կամ ագահութիւն և անուանեսցի մի՛ ՚ի միջի ձերում». Թ. Պաւղ. առ Եփես. Գլ. Ե, համ. 3։

§ 54. «Ամենայն պոռնիկ, կամ պիղծ, կամ ագահ, որ է կռապարիշտ ոչ ունի ժառանգութիւն յարքայութեանն քրիստոսին և Աստուծոյ»։ նույն. Գլ. նույն, հ. նույն։

§ 55. Բնագրում անուն չկա, այլ մի քանի կետ. բայց պարոն էմինը ծանոթաբանում է. «Աստէն բառ ինչ պակասի, գուցէ անուն իցէ Յովհաննու, որոյ և յառաջ բերեալ տեսանի բան»: Լիակատար իրավունք ունի պարոն էմինը. գուցեն էլ հարկավոր չէր, որովհետև բովանդակ Աստվածաշնչի մեջ, բացի Հովհաննես ավետարանչից ոչ ոք է ասել այդ խոսքերը։ Մենք դրականապես ընդունեցինք պարոն էմինի առաջարկությունը․ բայց հայտնում ենք, որ մենք երաշխավոր չենք, թե Փարպեցին անպատճառ Հովհաննես է դրել։ Հովհաննես ավետարանիչը մի քանի անուն ունի, գուցե նոցանից մինը դրած էր. բայց երաշխավոր ենք, որ թե ինչ էլ դրած է եղել Փարպեցին, այնուամենայնիվ Հովհաննես ավետարանչին է հասկացել։ Բայց որովհետև այդ խոսքերը Ավետարանի մեջ չէին, այլ Առաքեալի Թղթում, ուստի մենք դրեցինք «Հովհաննես Առաքյալ»։ Ահավասիկ բուն խոսքերն էլ. «Են մեղք, որ մահու չափ են. ոչ վասն այնորիկ ասեմ եթէ խնդրեսցես. ամենայն անիրաւութիւն մեղք են. և են մեղք, որ մահու չափ են». Թուղթ Հովհ. Առաք. Գլ. Ե, համ. 16—17։

§ 56. «Վասն այդորիկ ասեմ ձեզ. ամենայն մեղք և հայհոյութիւնք թողցին մարդկան, բայց զՀոգւոյն հայհոյութիւն մի՛ թողցի։ Եւ որ ոք ասիցէ բան զորդւոյ մարդոյ՝ թողցի նմա. բայց որ զՀոդւոյն սրբոյ ասիցէ՝ մի' թողից նմա, մի յայսմ աշխարհի, և մի' ՚ի հանդերձելումն». Մատթ. Գլ. ԺԲ, համ. 31—32, «ԱմԷն ասեմ ձեզ, զի ամենայն թողցի մարդկան մեղք և հայհոյութիւնք որչափ և հայհոյեսցեն, բայց որ հայհոյեսցէ զՀոգին Սուրբ, ոչ ունիցի թողութիւն յաւիտեան, այլ պարտապան լիցի յաւիտենիցն մեղաց». Մարկ. Գլ. Գ, համ. 28 և 29։ «Եւ ամենայն որ ասէ բան զորդւոյ մարդոյ, թողցի նմա. բայց որ ղՀոդին Սուրբ հայհոյիցէ, մի թողքի նմա». Ղուկ. Գլ. ԺԲ, համ. 10, Պովղոսը Հոգվոյն Սրբոյ հայհոյություն է համարում, երբ մարդ, ճանաչելով ճշմարտությունը, մեղանչում է նորա ընդդեմ, որովհետև ասում է. «Զի կամակար մտօք եթէ յանցանիցեմք