Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/502

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ու պաշտպաններն են, ազգին մեջեն հանելով, խեղճ ու աղքատ ժողովուրդդ ինչպես պիտի կրնա հառաջ երթալ առանց դրամո։

<< Արշալույս Արարատյանի>> նման խիստ գնահատականը պատահական չէր, քանի որ <<Հյուսիսափայլը>> <<Ազգային թշվառության>> մեջ քննադատել էր նրան, մտցնելով << մի քանի հետսընթաց օրագիրք>>-ների մեջ։ Հետաքրքրական է այն փաստը, որ 1863 թ. հուլիսի 13-ին, Պետրոպավլովյան բերդից եղբորը գրած նամակում, Նալրանդյտնր մերկացնում էր <<Արշալույս Արարատյանին>> և նրա խմրագիր Ղ․ Պալտազարյանին, գրելով հետևյալը. <<Սիրելի եղբայր, դու ինձ գրում ես, որ քեզ մոտ է եղել ավագերեց հայր Մատթեոսի հետ Ջմյուոնիայից ժառանգության գործի համար եկած հայազգի Բաղդասարը, <<Արշալույս Արարատյան>> թերթի խմբագիրներից մեկը, << Արշալույս Արարատյանը» մի անարգ թերթ է, որ պատիվ չի բերում հայ մամուլին, ունի միայն մի խմբագիր ի դեմս կաշառված Ղուկաս Բալտազարյանից հիրավի հենց նա է քեզ այցելողը։ Խնդրում եմ այլևս չթողնես քեզ մոտ այդ սրիկային։ Նա մի վարձկան է, որ աշխատում է հօգուտ Թուրքիայի և Անգլիայի և իր զզվելի թերթի հրատարակության համար ստանում է նույնքան աննշան մի գումար Թուրքիայի անգլիական դեսպանատնից.. .>> (Մ․ Նալբանդյան, ԵԼԺ, հ. IV, էջ 226— 227),

Էջ 288, տ. 2. «Շատ հին ժամակներից սկսած...» — Նկատի ունի ամիրտյական դասի մշտական կապը թուրքական կառավարության և վերնախավի հետ։ Ամիրաների հարստությունը ստեղծվել է կապալահարկերի, պետական մատակարարումների, բարձր պաշտոնյաների վարկավորման, բանկային ընկերությունների գործառնության և նման այլ միջոցներով։ Ամիրայական դասից քիչ չէին այնպիսիները, որոնք դիրք և ազդեցություն ունեին սուլթանական պալատում։ նրանք էին տնօրինում ռազմական կապալների և պետական շինարարության գործը։ Տատյան ամիրաներին, օրինակ, վստահված էր սուլթանների գանձարանն ու փող կտրելու իրավունքը, նրանց ձեռքում էին վառոդի գործարանները, արքունի ալյուրի և հացի մատակարարումը։ Պալյան ամիրաները արքունի ճարտարապետներ էին, Երեմյանները՝ Եգիպտոսի սեղանավորներ։ Տյուզյանները և Պեզճյաններր՝ արքունի փողերանոցի կապալառուներ։

Ազգային կյանքի վրա ամիրաները ազդում էին իրենց հովանավորած հիվանդանոցների, անկելանոցների և հատկապես եկեղեցու միջոցով, Պոլսի հայ պատրիարքարանը և նրան ենթակա եկեղեցու թեմերի առաջնորդները գտնվում էին ամիրաների լիիբավ վերահսկողության ներքո։ Մինչև <<Թանզիմաթի>> հրապարակումը (1839), սուլթան Աբգուլ Մեջիդի օրոք, պատրիարքները իրավունք ունեին դատել, պատժել և աքսորել եկեղեցական և աշխարհիկ այն հայերին, որոնք անհնազանդ էին գտնվել կամ մեղանչել էին կրոնական ավանդույթների դեմ։ Պատրիարքի այս իրավունքը շատ հաճախ ազդեցիկ ամիրաներն օգտադործում էին իրենց հակառակորդների դեմ։ Նույն վիճակն էր տիրում նաև գավաոներում,

Ազգային կյանքում իշխող դիրք պահպանելու համար ամիրաները հանգես էին գալիս որպես հայ եկեղեցական ու մշակութային հիմնարկների հովանավորներ։ Նրանց ագդեցության տակ էին գտնվում փաստորեն թե՛ ծխական համայնքները, թե՛ դպրոցները, թե՛ մամուլն ու գրականությունը։

իր <<Պոլսահայ լուսավորչական համայնքը>> զեկուցագրում, բնութագրելով ամիրաների գործունեությունը, Նալբանդյանը գրում է. <<Այս մարդիկ, հասնեյսվ պետական պաշտոնների և հետևաբար մոտիկ հարարերություններ ունենալով թյուրք կտաավա-