Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/510

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աո դեմ արձակվեցան... Քանի օր է զենքով կպաշտպանվի առաջնորդարան և ստիպված է Մուշեն զորքեր բերել ի վանք... Սորա վախճանը հապա՞... թող լսեն Ազգայինքը, թե Արծիվ ինչպե՞ս; կյանք կվարե օձերու և կարիճներու մեջ... Ուրիշ բան չեմ գրեր...>>

էջ 293, տ. 31. «...թող մեռնի <<Մեղուի»...» —Նկատի ունի Ազգային ժողովի վերոհիշյալ խնդրագիրը Բարձր Դռանը <<Մեղուի>> խափանման պահանջով։

էջ 293, տ. 33. «թող վանեցի Պողոսները փաոավորվին...» — Նկատի ունի վանեցի Պողոս Միքայելլան վարդապետին, որը հայտնի է իր չարագործություններով (տե՛ս <<երկու տող>>-ի էջ 11, տ. 9 ծանոթագրությունը)։

էջ 293, տ. 34. «Թող տիրացու Հռիփսիմեի Արությունը ոտքերը ջուրը դնե: Փրկիչ...>> — << Մեղուի >> 1863 թ. № 84-ում հրատարակվել էր մի հաղորդում <<Նոր տեսակ փոքրավոր մը>> վերնագրով, որտեղ պատմվում էր, թև ինչպես մի հայ քահանա իր տասնհինգ տարեկան սպասավորի հետ Վանից եկել էր Պոլիս, Երուսաղեմ ուխտ գնալու համար։ Սակայն Պոլսում հայտնի է դարձել, որ տիրացու սպաոավորը, աղջիկ է։ Քահանան զարմացել էր և ասել, որ Վանից մեկնելու ժամանակ այս . տիրացուն եկել էր իր մ ոտ ծառայելու և իրեն ուղեկցելու նպատակով, անունը Պողոս է և ոչ մի բանից հայտնի չի եղել նրա աղջիկ լինելը։ <<Պողոսը կերևնա, — գրում է <<Մեղուն>> — որ հեռավոր ճամփորդություններ ընելը կսիրե, իր խոսքերուն նայելով այս երրորդ անգամն է եղել, որ արական հագուստով կճամփորդե։ Այս աներկյուղ, պարզամիտ աղջիկը իր ընտանյացը պիտի խրկվի,բայց չի խրկած հիմակ ու հիմա Ետիխալեի Սուր-֊Փրկչի միաբանության տիկնանց հանձնվեցավ։ Ամոթ սվոր մեք գեշություն մը տեսնողին»:

էՄասիսի» հոձվարի 19-ի № 571-ում ավելի մանրամասն տեղեկություններ կան այո դեպքի մասին։ <<Ազգային վարչությունն այս օրերիս տարօրինակ դեպքի մը քննությամբ կզբաղի, — գրում է <<Մասիսը>>։ —Ասկից երկու ամիսի չափ առաջ վանցի քահանա մը Կ. Պոլիս կուգա Երուսաղեմ երթալու դիտավորությամբ։ Հետը 14 —15 տարեկան երևույթով պատանի մը կտեսնվի Հովհաննես անուն, որ մայրաքաղաքիս մեկ քանի եկեղեցիներուն մեջ ալ դպրություն կնե։ Սակայն կարծեցյալ տիրացու Հովհաննեսին համագյուղացիներեն ոմանք կճանչնան զինքը, որ Մուշի գավառին Պուլանըխ նահանգին Ատկոնցի Մելիք Գրիգորի աղջիկն է, Հռիփսիմե անուն>>։

Այնուհետև կրկնվում է «Մեղուում>> տպագրվածը, որ քահանան բոլորովին անտեղյակ իր փոքրավորի աղջիկ լինելուն, ընդունել էր նրան իր մոտ տիրացուի պաշտոնով, թե տիրացուն եկեղեցական դպրության չորս աստիճաններն էլ առած է եղել և մեծ փափագ ունի ուսման և ընթերցասիրության։

Սակայն է <<առ այժմ քանի մը պարագաներ կան, — շարունակում է էՄասիսի» հոդվածագիրը,—որը լսածներւլս նայելով քահանան կասկածելի կնեն։

նախ՝ աղջկան կույս չըլլալը,։Երկրորդ՝ ենթադրելով, որ քահանան ստուգիվ Հովհաննեսին Հռիփսիմե ըլլալը չգիտենալով հետը կպաըտցուներ հոս, իմանալեն վերջն ալ դարձյալ մանչու կերպարանքով հետը կպտըտցուներ և Երուսաղեմ տանելու ալ պատրաստվել >>։

<<Մասիսի>> հետևյալ, հունվարի 26-ի (№ 572) համարում <<Պաշտոնական հայտարարություն>> վերնագրի տակ տրված է Ազգային վարչության պաշտոնական զեկուցագիրը Վանի Սուրբ Վանուց Տեր-Հարություն քահանայի և տիրացու Հովհաննես անվան տակ ծպտված Բաղիշի և Մուշի միջև գտնված Հատկոն գյուղի բնակչուհի, քոան տարեկան Հռիփսիմեի գործի քննության արդյունքները։ Քննությունից պարզ է դարձել, որ հիշյալ Տեր-Հարությունը <<երբեմն Կ. Պոլսի ջրհանակիր և անկարգության համար Իփեյկիտնեն