ունի շինականից գնելու, նույնպես և շինականը իրավունք չունի ուրիշի վաճառելու։
— Քաղաքակրթություն է տարածում։
— Անգլիան ամիսը երեք շոգենավ ափիոն բռնությամբ ներս է տանում Չինաստան, թունավորում է մարդկությունը և այդ թույնի փոխարեն ամիսը երեք շոգենավ արծաթ է ստանում․ այս անբարոյականություն է։
— Քաղաքակրթություն է տարածում։
— Իռլանդիան, յուր աշխարհագրական դրությամբ, յուր բնական սահմաններով, յուր կրոնքով, սովորությամբ և ավանդությամբ բոլորովին հեռի է Անգլիայից, քանքարավոր մարդերով ավելի ճո՛խ է, քան թհ ինքը Անգլիան, բայց Անգլիան հակառակ նորա կամքին, պահում է նորան յուր ձեռքի մեջ, և Թեյմսը շատ ժամանակ չէ որ հրատարակեց, թե Իռլանդիո անկախության աշխատողքը իբրև տերության ընդդեմ ապըստամբք, կարո՛ղ են դատապարտվիլ դեպի թիարան․․․
— Քաղաքակրթություն է տարածում։
— Պապը, «իմ թագավորությունը այս աշխարհից շէ՛» ասողին երեսփոխան քարոզելով յուր անձը, հակառակ յուր վարդապետի հրամանին, բռնացել է այս աշխարհի վերաբերյալ հողի վերա, որ պատկանում է Իտալիային, և երբ խնդիրները սկսում են սաստիկ հուզվիլ, երբ առաջարկությունք առաջարկությանը քամակից հասնում են նորան, թողուլ այս աշխարհի թագավորությունը, նա չէ հոժարում և հիվանդանալով մահիճ է ընկնում․․․
— Քաղաքակրթություն է տարածում։
— Ավստրիան, յուր 8 միլիոն ձկնարյուն ավստրիացիներով բռնացել է Լոմբարդիո վերա և չէ կամենում Վենետիկը ձեռքից թողնուլ։
— Քաղաքակրթություն է տարածում։
— Մորթել է Հունդարիան, խեղդել է Գալիցիան, Դալմատիան, Բոհեմիան և այլ գավառներ ու ազդեր։
—Քաղաքակրթություն է տարածում։
— Պրուսիան, Լեհաստանի մահվան առաջին պատճառը, հափշտակել է նորա Պոզնայնի դքսությունը և խեղդում է․․․
— Քաղաքակրթություն է տարածում։
— Ռուսական բանտերը լցվեցան լեհացիներով․ կարծեմ շուտով Սիբիրի մեջ ավելի շատ պիտի լինի լեհացի, քան թե Լեհաստան․ Վարշավի հրապարակների վերա արյունը մինչև ծունկն է հասնում, զինվորները անզեն մարդոց վերա հարձակվելով սպանում են առանց խնայելու հասակի