Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուր թափելոց էր շոգենաւուն զբեռինսն և ստանալոց անդէն, նալերի ՝ի Գենուա։

Իբրև տեսի, եթէ առողջութիւն իմ վտանգելով վտանգի ՝ի ձմեռնային ճանապարհորդութենէ ընդ ծով, իսպառ թողեալ զշոգենաւն, ելի ի Գէնուա ՝ի ցամաք, ուստի ընդ երկաթուղին գնացի մինչև ՝ի ստորոտս Ալպեան լերանց Իտալիոյ, մշտաձմեռ ծածկելոց ընդ ահարկու բեռամբ ձեան։

Ընդ լերինս ընդ այսոսիկ, ոչինչ ընդհատս քան զԿովկաս, անցի է տւրսահնակաւ և ուր ուրէք ելեալ ՝ի ջորի մինչև ցերկաթուղին, տարեալ մեծի ցրտութեան, յետ մշտագարուն օգոցն քաղցրութեան Իտալիոյ աշխարհին։

Յաւուր տօնի ծննդեան և մկրտութեան փրկչին մերոյ, վաղ քաջ ընդ այգն, մտի ’ի Փարիզ, ուր զտեղի կալեալ զա լուր իբրև զչորս ՝ի 10/22 ամսոյս յուղի անկայ անտի և յերեկն, որ 11 /23-երորդ օր էր ամտոյս, մուտ արարի ’ի Լոնդոն, ուստի գրեմ զայս նամակ։

Ի վազիւ յանդիման լին իմ դեսպանին Ռուսսիոյ, խօսիլ զյանձն հղեալ ինձ գործոյ զհետևանաց այսօր տեսութեան և զորպէսն սկսանելոյ գործոյն, ամենայն մանրամասնութեամբ տայ Զեզ զտեղեկութիւն ՝ի մամ ու։

Այժմիկ զայս մի ինչ կարևոր դատեմ յայտնել արգոյ պարոնիդ։ Ի մտանել իմ ’ի Լոնդոն, անդէն առնմին փութաըի ՝ի նամակատունն, տեսանել եթէ գուցէ ինչ նամակ կամ գիր ’ի Ռուսսիոյ և գտեալ յիրաւի պքանի մի նամականիս բարեկամաց տողելոց ’ի Նախիջևանէ ’ի 27-էն Դեկտեմբ. և ’ի Պետերբուրգէ յէն Յունվարի, իմանամ, եթէ արք ոմանք անբարեմիտք հռչակեալ են ’ի Նախիջևան զձերբակալ լինել անգոյ նամակի իրիք, որպէս թէ առ յինէն դրելոյ, առ պ. Նազարեանցն և այն որպէս թէ շնորհիւ պ. Յովնանեանցի։ Պատմի նոյնպէս, որպէս թէ նամակն այն անկեալ ՝ի ճանկս թշնամեաց, առանձին խնդրագրով, ստորագրութեամբ իբր 280 անձանց առաքեալ է առ վեհափառ կաթողիկոսն։

Ոչինչ է իմ գրեալ ’ի Թիֆլիսէ առ պ. Նազարեանցն. մի նամակ միայն յէջմիածնէ և այն ընդ ձեռն ձեր, զորոյ և զպատասիւանին ընկալեալ եմ յիւրում ժամանակի։ Այլ թէ մտացածինդ այդ նամակ ով իցէ գրեալ, պինչ բովանդակութիւն նամակին, կամ ղոր յարա բերութիւն բովանդակութեան առ որսացողս և ոյք 280 անձինք բողոքաւորք զայնմանէ զայդ ամենայն թողում ՝ի մխիթարութիւն դիւախորհուրդ սրտից մերոց պառաւամիտ