պիսիք են` Կեսարացի Եղիայ Մահտեսի Յակորեան և Սարգիս Ծատուր Աղավելեան, նոյնպէս թողեալ են յօգուտ աստուածահաճոյ շինութեանը ’ի Նոր Նախիջևան, որ դոն յօգուտ դպրոցի, աղքատանոցի, հիւանդանոցի և որբանոցի զհրիտակս ողորմութեանց։
Պատճէն կտակի աոաջնոյն, այն է հանդուցեալ Եղիայի Յակոբեան, որոյ բնագիրն վաւերացեալ է ստորագրութեամբ կտա կողին և այլոց յազգէն մերմէ, յամի 1799 յ9 Մայիսի, ’ի Բատավիա, տայ մեզ զհետևյալ տեղեկութիւնս։
Նախ' թէ ինքն կտակարարն զկնի գրելոյ և վաւերացուցանելոյ զիւր զկտակ, կարդեալ ’ի պաշտօն կտակակատարութեան զոմն Վարդան Գասպարեան, և առեալ ընդ իւր զամենայն զստացուածս իւր, ելանէ ի նաւ յուղի անկանիլ ’ի Մադրաս կամ այսր ’ի Կալկաթա։
Երկրորդ՝ թէ կտակաւն այնուիկ, ’ի թիւս այլոց անձանց և տեղեաց, թողու հան գուցե այն յօգուտ տպարանին Նախիջևանայ զհինգ հազար ռուփիս։
Այլ ’ի գործոցն եթէ ո՜ւր վախճանեցալ այրն այն բարեպաշտ և յորո՞ց ’ի ձեռս մնացին կայք և գույք նորա, որպէս և գործադրութին կտակին։
Ըստ այսմ և ’ի մասին կտա կալանդութեան հանգուցեալ Սարգսի Աղաւելեան' քաղեմք զհետագայս։
Նախ' թէ Սարգիս Սատուր Աղաւելեան, կտակալ իւրով արարելով յամի 1808, թողեալ է յօգուտ դպրոցին և տպարանին Նոր Նախիջևանայ, որ առ երի ամրոցին Ազովու, մերձ իբր զութսուն հազար հունս, կարգելով ինքեան կտակակատար զԿիրակոսն Յարութիւնեան։ Զայսմանէ զառաջինն գրէ առ Եփրեմ սրրազնակատար կաթողիկոսն ամենայն հայոց, Յարութիւն քահանայն Շմաւոնեան, ՚ի Մադրասայ, յիններորդէ աւուր ամսեանն Հոկտեմբերի 1819 ամի։
Երկրորդ՝ պ. Պօղոսն Որդանան, 'ի Կալկաթայէ, գրութեամբ իւրով յերեսներորդէ ամսեանն Նոյեմբերի 1828 ամի, առ սրբազան արքեպիսկոպոսն Ներսէս, որ յետոյ կաթողիկոս ամենայն հայոց, զնոյն
9—580