Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կամ 'ի գրաւոր յիշատակարանաց, թերևս նշխարելոց յեկեղեցւոջ Կալկաթայի, հաւատացելոյ Ձերում տեսչութեան։

Իսկ թէ անյայտ իցեն Ձեզ այսոքիկ ամենայն կտակակատարութիունք կամ վիճակ հրիտակացն, յայնժամ աղաչել աղաչեմ, ’ի հաշիւ իմ, թղթակցիլ ընդ որոց արժան իցէ, ’ի Մազրաս և զքաղեալ զծանօթութիունս հասուցանել առ իս, ՚ի լրութիւն գործոյն, յաղագս յանդիման առնելոյ զայն ազգին հայոց ՚ի նոր Նախիջևան և վեհափառ կաթողիկոսին ամենայն Հայոց, յիլրում ժամանակի։

Հէվաստի առնելով զարժանապատուութիւնդ յանկեղծութիւն յարգանացս, զոր ունիմ ա Ձեզ։

Մնամ նովին մեծարանօք խոնարհ ծառայ

Կանդիդատ Սանկտպետերբուրգեան Կայսերական

Համալսարանին Ռուսսիոյ

Միքայէլ Նալբանդեանց

60. ԿԱՐԱՊԵՏ հԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ

Պաշտօնական
12

ԱՐԳՈՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԼԽՈՅ ՆՈՐ ՆԱԽԻՋՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ՄԵԾԱՊԱՏԻԻ

ՀԱՅՐԵՆԱԿՑԻ ԵԻ ԱԶՆԻԻ ԱԶԳՍԻՐԻ, Պ. ԿԱՐԱՊԵՏԻ

ՄԱՐԳԱՐԵԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆՑ

Երեսփոխան նոյն քաղաքի, ՛ի մասին հընդկական
հրիտակացն, Միքայէլ Նալբանդեանց

յ 30 Մայիսի, այն է՝ ’ի 11 Յունիսի, ըստ նոր տումարի, յետ քսան և չորից աւուրց նաւարկութեան, ’ի ՍուԷզայ, ողջամբ մտեալ ’ի Կալկաթա, ՚ի վադիւ անդր այց ելի պ. Յարութիլնի Աբգարեանց։ Ծերունիս այս, ամուց իբրև ութսուն և հնգից, հարստութեամբ իւրով և մեծակշիռ վաճառականութեամբ, յվրոպա և Ասիա հռչակավոր, առ խնդիրս իմ ՚ի