Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Է մերձ իբր 250.000 Մադրասայ ռուփիս, կարգելով ինքեան կտակակատար զերկուս անգլիացիս և զմի հայ պ. Կիրակոս Յարութ իւնեան։ Սարգիս Ծատուրն վախճանեալ է յամի 1812։ Յետ վախճանի նորա վախճանեալ են նոյնպէս երկու անգլիացի կտակակատարք նորա և բովանդակն մնացեալ է ՝ի ձեռս պ. Կիրակոսի Յարութիւնեան։

Յամի 1824, վախճանեալ և սորա, թողեալ է զգրամս և զկտակ պ. Աղաւելեանի ’ի կառավարութիւն որդւոյ իւրոյ պ. Յարութիւնի Կիրակոս Յարութիւնեան։

յ250.000 ռուփեաց կէսն, որ առնէ 125,000 ռուփի, ըստ զօրութեան կտակին անկանի յօգուտ Նախիջևան այ, որոյ կամս երեսփոխան և յորոյ մասին ոմ/իմ զկարողութիւն հետամուտ լինել։ Ուստի զայսմանէ ըստ պատուիրանի Ձերոյ տուեալ զայսչափ տեղեկութիւն, խնդրեմ խոնարհաբար ՝ի սէր ազգին մերոյ չխնայել յաշխատութիւն Ձեր։

1 Լուսանցքում' Ի մասին կտակարարութեան Սարգիս Սատուր Աղաւելեանի

63. ԱՆԱՆԻԱ ՍՈՒԼԹԱՆՇւԱԻՆ

Հունիսի 26/8 հուլիսի, 1861, Կալկաթա

ՍԻՐԵԼԻ ԵՂՐԱՅՐ ԻՄ Ա<ՆԱՆԻԱ> ՍՈՒԼԹ|ԼՆ<ՇՍԱ> Մինչև այժմ չկարողացա քեզ վերստին նամակ հ՛րել, որպեսզի պայմանիս համաձայն քեզանից նամակ ստանալու իրավունք ունենայի։ Ինչ և իցե, ես գիտեմ, որ դու ինձ մոռացած չես ինչպես ես քեզ։ Երբ ավելի մոտենամ Ռուսիային, այսինքն երբ ոտք կոխեմ եվրոպյան ցամաքահողի վերա, այն ժամանակ կգրեմ քեզ դարձյալ և պատասխան ևս կպահանջեմ, բայց այժմ գրում եմ միայն, որ դու իմանաս թե ես ողջամբ մտա Կալկաթա Մայիսի 30/11 Հունիսի և երևում է որ դեռևս կմնամ մի քանի ժամանակ։ Սուեգից մինչև այստեղ 24 օր ծովի վերա էի. շատ մրրիկների ևս պատահեցի։ Կարմիր ծովից դուրս գալու ժամանակ կանգնեցանք չորս ժամ Ադեն քաղաքի առաջև, սա հին Թատմորն է արաբական, որ երբեմն Սողոմոն շինեց և որ վերջումը նյութ եղավ արաբական բանաստեղծներին, իհարկե, հիշում ես Անթարը։