Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վաւերացուցեալ և ոչ իսկ վեհափառ կաթողիկոսն։ Եւ դուք հարկադրելով զիս մտանել ընդ ձեզ `ի դատաստան, ձդէք զազդն `ի ծախս:

Այլ ոչ իւիք կարողացայ համոզել զտիկինն, որ պարզապէս զլացաւ տալ զհրիտակն առանց հրամանի դատարանին, ըստ որում Այվազովսկին պահանջեալ էր յառաջադոյն։

Իբրև տեսի, եթէ ոչ յօժարի ՝ի խաղսղութիւն , յայնժամ հարկեցայ ըստ օրենի պատրաստել զթղթեանն ընդ ձեռն օրէնսգիտի իմոյ և փաստաբանի, վճարելով առ ժամս զ3000 ռուփիս ’ի պէտս թղթոց և տպագրութեան նորին, որպէս ’ի վերոյ յիշեցի, և զգործն այն ընդ աւուրս ընդ այսոսիկ յան ղիման լիցի Աշտենին, որում առաջի առնեմ և զթարդմանութիւն պատճէնի եզյրակացութեան ազգին Հայոց ’ի Նախիջևան, որով բողոքէ նա զանկանոն ներգործութենէ Այվազովսքւոյ։

Անշուշտ ’ի պէտս գործոյս մնայ ինձ ծախել աւելի քան զերկուս հազարս ռուփեաց, և ոչ ’ի ցաւս այնքան եղիցի ինձ և ազգին, եթէ ատեանն վճռիցէ յօգուտ ազգին, այլ եթէ և նա դժուարասցի իսկուն վճռել և² թողը է զգործն ’ի քննութեան, մինչև պետութիւնն Անգլիոյ ստուդեսցէ և այլն և այլն, յայնժամ ստանալիք մեր, այսինքն ամբողջ հրիտակնց ոչ բաւեսցէ առ ’ի ծախս³։

Զայս ամենայն դնեմ ՝ի տեսութիւն ազգին և, որպէս երեսփոխան նորա և որպէս անգամ ազգի Հայոց, իրաւունս համարիմ ինձ բարձրաբարբառ բողոքեք, թէ Այվազովսքին, թէև չէ կարողացեալ ճանկել զգումարն, այլ ’ի վերայ այսր ամենայնի պարտական է ծախուցն, զոր ’ի գործ դնեմ առ ’ի ցրել զորոգայթն լարեալ առ ’ի նմանէ և թէ յայսմ գտայց անյաջող, յայնժամ պարտական է Այվազովսքին բովանդակ վնասուցն, որ առաւել է, քան զերկու հազար ֆունտ ստերլինգաց։

Թող փառավորեսցին այժմ երկդիմի կուսակիցք Այվազովսքւոյ, դրական թշնամիք ազգի մերոյ և յառաջադիմութեան, որ ըստ բռնեալ ’ի նոսա հակառակասիրութեան և նախանձու պահանջէին անխղճօրէն, զի Այվազովսքին լիցի տէր հրիտակացս, թերևս ՝ի պայծառութիւն դպրոցին

1 զազն ի [պէտս]

2 [կամ]

3 հրիստակն [չբաւ‹է› ի պէ տս]

4 [յայտնել]